close
Եղանակը Երևանում
29 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կոռնիձորից ադրբեջանական 2 զինծառայողները հափշտակել են 107 ոչխար և 5 այծ

Հասարակություն

24 Հոկտեմբերի 2021, 13:47
 Կոռնիձորից ադրբեջանական 2 զինծառայողները հափշտակել են 107 ոչխար և 5 այծ
Հոկտեմբերի 22-ին Սյունիքի Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղի գերեզմանոցի հարակից տարածքից ադրբեջանական 2 զինծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչին պատկանող 107 ոչխար և 5 այծ: Իջել են զբաղեցրած դիրքերից, մոտեցել կենդանիներին ու քշել-տարել իրենց դիրքեր։
 
Պատերազմից անցել է գրեթե մեկ տարի։ Մեր նոր սահմանը շարունակում է մնալ անտեր ու անպաշտպան, բնակիչներն էլ` մեն միայնակ թշնամու դիմաց։ Թուրքը երբ ուզում է, մտնում մեր դաշտերը, հանդերը, մեր գյուղերը ու տանում` ինչ կարենա։
 
ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia, օրական ինչ-որ զորավարժություններից «ահարկու» ռոլիկներ նկարելու ու ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի փաստարկված, ճշմարիտ ու մեր շահերի պաշտպանությանն ուղղված տեղեկությունները հերքելու փոխարեն ՄԵՐ ՍԱՀՄԱՆՆ ՈՒ ՄԵԶ ՊԱՇՏՊԱՆԵՔ ԹՇՆԱՄՈՒՑ, ի վերջո դա ձեր սահմանադրական և առաջնային պարտականությունն է։
 
Լրացում՝ նախարարության էջը ոչ էստեղ, ոչ մեկնաբանություններում ոչ մի կերպ նշել կամ թեգ անել չի լինում։ Հավանաբար փակել են այդ հնարավությունը։
 
Ալվինա Աղաբաբյան

ԵՊՀ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, դասախոս
Երկրաշարժ Վրաստանում
28 Նոյեմբերի 2021, 12:35 Երկրաշարժ Վրաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica