close
Եղանակը Երևանում
29 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է

Հասարակություն

24 Հոկտեմբերի 2021, 12:31
 Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է

«Գիտեմ, որ պետք եմ իմ ազգին, այս ազգի մեծերից մեկն էլ ես եմ, փոքր ազգը պետք է մեծ մարդիկ ունենա, ամեն ինչ անի, որ նման մարդիկ ունենա». Սոս Սարգսյան                                                                                                                                                                                                       

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, թատրոնի և կինոյի հայ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1929 թ-ին Ստեփանավան քաղաքում:

1948 թվականին դերասանը տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ որպես դերասան։ 1954 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1954-1991 թվականներին եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան։ 1991 թվականին հիմնադրել է Համազգային թատրոնը։ Նույն թվականին թեկնածու է եղել նորանկախ Հայաստանի Հանրապետության նախագահության համար, Հայ Յեղափոխական Դաշնակցության կուսակցության՝ թեկնածուն։ 1997-2006 թվականներին եղել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորը, 2006 թվականից՝ ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը։ 2009 թվականին ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։

Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո», «Սոլյարիս», Հայաստանում և ԽՍՀՄ մյուս տարածքում նկարահանված բազմաթիվ այլ ֆիլմերում։ Ռուսաստանցի բեմադրիչների նկարահանված ֆիլմերում առավել հայտնի են իր խաղացած Գիբարյանի (Տարկովսկու «Սոլյարիս»), թափառիկ արտիստի (Վ.Բորտկոյի «Առանց ընտանիքի»), Ֆեոֆան Պրոկոպովիչի (Ա.Պուշկինի «Միխայլո Լոմոնոսով») դերերը։

Սոս Սարգսյանը մահացել է 2013 թվականի սեպտեմբերի 26-ին։ 

ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Համազգային պետական թատրոնի հիմնադիր Սոս Սարգսյանի ծննդյան օրը՝ 2015 թվականի հոկտեմբերի 24-ին, Տերյան 65 հասցեում, որտեղ բնակվում էր վարպետը, բացվեց նրա հիշատակին նվիրված հուշատախտակը:

Երկրաշարժ Վրաստանում
28 Նոյեմբերի 2021, 12:35 Երկրաշարժ Վրաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica