close
Եղանակը Երևանում
7 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բենեթը Պուտինին համարում է «Իսրայել պետության իսկական բարեկամ»

Աշխարհ

23 Հոկտեմբերի 2021, 10:33
 Բենեթը Պուտինին համարում է «Իսրայել պետության իսկական բարեկամ»

Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը մեկնել է Սոչի, որտեղ առաջին անգամ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա Իսրայելի ժողովրդի անունից Ռուսաստանի նախագահին անվանել է մտերիմ և իսկական բարեկամ՝ հույս հայտնելով, որ Մոսկվան և Երուսաղեմը զգալիորեն կմեծացնեն ապրանքաշրջանառությունը։

Սոչիի «Բոչարով Ռուչեյ» նստավայրում տեղի ունեցած հանդիպումից հետո Բենեթը հայտարարել է. «Ես ուզում եմ Ձեզ ասել մեր ողջ երկրի, մեր ողջ ժողովրդի անունից, որ մենք Ձեզ համարում ենք Իսրայել պետության շատ մտերիմ, իսկական ընկեր»,- ասել է Բենեթը՝ դիմելով Պուտինին։

Հրեա վարչապետը մանրամասնել է, որ մտադիր է քննարկել «մեծ թվով թեմաներ», այդ թվում՝ տնտեսական, գիտական և մշակութային համագործակցության զարգացումը։ «Մենք ունենք մեծ ներուժ և կարող ենք լրջորեն ավելացնել մեր ապրանքաշրջանառության ծավալը»,- ասել է նա։

Բացի դրանից` Բենեթն ասել է, որ Իսրայելի ժողովուրդը հարգում է Կարմիր բանակի հերոսության հիշատակը և նրա ներդրումը նացիստական Գերմանիայի դեմ տարած հաղթանակում։ «Մենք շատ լավ հիշում ենք անցյալը, այն հսկայական ջանքերը, որոնք պահանջվեցին ռուս ժողովրդից և Կարմիր բանակից Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիստական Գերմանիային հաղթելու համար»,- ասել է Իսրայելի կառավարության ղեկավարը։

Պուտինը շնորհակալություն է հայտնել Բենեթին Ռուսաստան կատարած այցի համար։ «Կարելի է ասել, որ Ձեր այցը համընկնում է դիվանագիտական հարաբերությունների վերականգնման 30-ամյակի հետ»,- ասել է նա։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica