close
Եղանակը Երևանում
7 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից, իսկ սոցիալական ծրագրերն անեսթեզիա են. ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ

Քաղաքական

22 Հոկտեմբերի 2021, 18:18
 ՀՀ իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից, իսկ սոցիալական ծրագրերն անեսթեզիա են. ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ

Արցախում տպավորություն է ստեղծվել, որ քաղաքական իշխանությունները ձեռքերը լվացել են Արցախից. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ասաց ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի  ներկայացուցիչ, Արցախի ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը «Հայաստանին եւ Արցախին սպառնացող վտանգները եւ դրանց հաղթահարման ուղիները» թեմայով կլոր սեղանի ժամանակ:

Նա հիշեցրեց, որ սեպտեմբերի 2-ին՝ Արցախի տոնի օրը, ՀՀ ղեկավարությունից ոչ ոք ներկա չէր, իսկ 44-օրյա պատերազմից հետո Արցախը պետք է զգար Հայաստանի իշխանությունների աջակցությունը, բայց այդպես էլ ոչ ոք չեկավ:

«Սա հաղորդագրություն է արցախցիներին, որ իրենք այլեւս ձեռքերը լվացել են Արցախից, մեսիջ է Ադրբեջանին, որ խելոք իրենց կպահեն՝ ինչ-ինչ պայմանավորվածությունների արդյունքում»,- ասաց Մոսիյանը:

Նա կիսում է այն տեսակետը, որ Արցախը երբեւէ Հայաստանի կողմից այսքան որբացած իրեն չի զգացել: Ընդգծեց՝ վերջին 30 տարվա ընթացքում առաջին դեպքն է, երբ Արցախը կարիք ունի ավելի մեծ ուշադրության, սակայն Հայաստանի կողմից դա չկա:

Անդրադառնալով իշխանությունների կողմից իրականացվելիք սոցիալական ծրագրերին՝ շեշտեց, որ դրանք պարզապես ժողովրդին քնեցնելու քայլեր են: «Հումանիտար աղետի եզրին կանգնած Արցախի համար սա մեծ բան չէ: Միայն սոցիալական հարցեր լուծելով՝ խնդիր չես լուծի: Այսօր մենք Արցախում ունենք բնակչություն պահելու խնդիր, եւ առանց երկու հիմնական մարտահրավերների՝ անվտանգության եւ կարգավիճակի հարցի լուծման, մնացածը դառնում է ածանցյալ»,-ընդգծեց Մոսիյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica