close
Եղանակը Երևանում
4 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աշխարհում կա որոշակի կոնսենսուս, որը հայկական Արցախի դեմ է. Հրանտ Միքայելյան

Քաղաքական

22 Հոկտեմբերի 2021, 17:29
 Աշխարհում կա որոշակի կոնսենսուս, որը հայկական Արցախի դեմ է. Հրանտ Միքայելյան

Այս պահի դրությամբ Հայաստանի վիճակը բարդ է: Մենք չունենք որեւէ երաշխիք, որ Հայաստանը 22-րդ դարում լինելու է. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ասաց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը «Հայաստանին եւ Արցախին սպառնացող վտանգները եւ դրանց հաղթահարման ուղիները» թեմայով կլոր սեղանի ժամանակ:

Քաղաքագետը շեշտեց՝ հաշվի առնելով այդ մարտահրավերների խորությունը՝ մենք պետք է շատ լուրջ վերաբերվենք իրադարձություններին: Այսօր Հայաստանի գլխավոր խնդիրն է իր ոչ սուբյեկտայնությունը, որը բարձրացվել է աննախադեպ մակարդակի։

«Իշխանություններն այս պահի դրությամբ հրաժարվում են Հայաստանի շահերը պաշտպանելուց: Մենք դա տեսել ենք պատերազմից առաջ, պատերազմի ժամանակ, իսկ հիմա, դե ֆակտո, ուղիղ դա հայտարարում են։ Հրաժարվելով կոնկրետ գործողություններից՝ թույլ են տաիս, որ գործողություններ կատարեն Թուրքիան եւ Ադրբեջանը: Խոշոր հաշվով՝ իրականացնում են նրանց ծրագիրը՝ կա՛մ իրենց կամքով, կա՛մ ակամա»,- ընդգծեց Միքայելյանը:

Քաղաքագետի խոսքով՝ եթե Հայաստանը չունի սուբյեկտայնություն, նրա հետ կարելի է ցանկացած բան անել, օրինակ՝ այստեղ կարելի է Թուրքիայի եւ Ադրբեջանի ներկայությունը ապահովել՝ այն աստիճանի, որ հետո որեւէ կերպ հնարավոր չի լինի նրանց արմատախիլ անել:

«Դա դառնալու է Հայաստանի ներքին քաղաքականության գործոն, եւ թուրքական լոբբիզմը   բարձրացվելու է շատ ավելի բարձր աստիճանի: Եթե մենք ուսումնասիրենք Թուրքիայի եւ Ադրբեջանի քաղաքականությունը, ապա կտեսնենք, որ նրանք պատրաստում են նոր պլացդարմներ, որպեսզի մեկ հարվածով Արցախը, Սյունիքը եւ Վայոց ձորը ոչնչացնեն կամ գրավեն, որից հետո Հայաստանը դառնալու է Թուրքիայի եւ Ադրբեջանի «կլիենտ» պետություն եւ միայն քարտեզի վրա վերնագիր»,- ասաց Հրանտ Միքայելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica