close
Եղանակը Երևանում
4 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանում պետք է ձևավորվի ազգային դիմադրություն՝ կանխելու համար Հայաստանի թուրքացումը․ Իշխան Սաղաթելյան

Քաղաքական

22 Հոկտեմբերի 2021, 16:40
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանում պետք է ձևավորվի ազգային դիմադրություն՝ կանխելու համար Հայաստանի թուրքացումը․ Իշխան Սաղաթելյան

Այսօրվա քննարկումը Հայաստանը և Արցախը փրկելու  մի նոր գործընթացի սկիզբ է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը «Հայաստան» դաշինքի կազմակերպած՝ «Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգներն ու դրանց հաղթահարման ուղիները» կլոր սեղան-քննարկման ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին։

«Այսօր կարող եք դուք համարել մի նոր գործընթացի սկիզբ․ մեր քննարկումում հրավիրված են գիտնականներ, վերլուծաբաններ, փորձագետներ, և թեման Հայաստանի ու Արցախի սահմաններին տիրող իրավիճակն է և դրա լուծման ուղղությունները։ Ո՞րն է մեր պայքարի բուն առարկան․ փրկել Հայաստանը և Արցախը»,-ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը հաստատեց, որ իրենք, այո, գտնում են, որ Հայաստանում պետք է ձևավորվի ազգային դիմադրություն՝ կանխելու համար Հայաստանի թուրքացումը, կանխելու համար այս իշխանությունների կողմից երկիրը նոր կապիտուլյացիայի տանելու գործընթացը։

«Մեր և այսօրվա իշխանությունների պատկերացումները երկրի ապագայի մասին տարբեր է, և  նաև դա է մեր հակազդեցության բուն պատճառը, որ իրենց պատկերացրած Հայաստանը այլ ճանապարհ ունի, մեր պատկերացրածը՝ այլ։ Մենք գտնում ենք, որ այն, ինչ կատարվում է և դա ներկայացնում են իբրև կոմունիկացիաների ապաշրջափակում, տարածաշրջանում խաղաղության նոր դարաշրջանի բացում, այս ամենը կեղծ է, իրականությունից կտրված գործընթացներ են, այդ ամենը տեղի է ունենալու Հայաստանի կենսական շահերի հաշվին»,-նշեց Իշխան Սաղաթելյանը։

Նա համոզված է, որ այն, ինչ կատարվում է՝ լինելու է նոր կապիտուլյացիայի պայմանագիր, Հայաստանն իրականացնելու է նոր զիջումներ։

«Հետևաբար, դա կանխելու համար մենք գտնում ենք, որ համահայկական ուժերով պետք է ձևավորվի ազգային դիմադրություն, որ ցույց տա ամբողջ աշխարհին, այդ թվում այսօրվա այս չարիքի իշխանությանը, որ մեր երկրում կա դիմադրություն, մեր ժողովուրդը համաձայն չէ այս ընթացքին, և դուրս է գալիս պայքարի»,-փաստեց Իշխան Սաղաթելյանը։

Զանգեզուրի միջանցքը կարծանարար հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի և մեր պետականության համար, ասաց նա, ընդ որում, այս իշխանությունների որևէ ասածին ինքը որևէ հիմք չունի հավատալու։  

Մանրամասն՝ տեսանյութով․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica