close
Եղանակը Երևանում
4 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ստամբուլում մեկնարկել է Թյուրքական խորհրդի մեդիա ֆորումը․ Էրդողանի ուղերձի հիմնական թիրախը Հայաստանն ու հայությունն են

Քաղաքական

22 Հոկտեմբերի 2021, 16:33
 Ստամբուլում մեկնարկել է Թյուրքական խորհրդի մեդիա ֆորումը․ Էրդողանի ուղերձի հիմնական թիրախը Հայաստանն ու հայությունն են

Այսօր Թուրքիայի ամենամեծ քաղաքում՝ Ստամբուլում, մեկնարկել է Թյուրքական խորհրդի մեդիա ֆորումը, որը կտևի 3 օր։ Ֆորումն անցկացվում է «Արմատներ գցած անցյալ, ուժեղ ապագա» կարգախոսի տակ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական ուղերձ է հղել ֆորումի մասնակիցներին։ Ուշագրավ է, որ ուղերձի հիմնական թիրախը Հայաստանն ու հայությունն են։

Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը՝ վկայակոչելով Թուրքիայի պետական լրատվական գործակալությունը՝ «Անադոլուն»։

Աղբյուրի համաձայն՝ Էրդողանն ուղերձում մասնավորապես նշել է․ «Մեր օրերում սոցիալական մեդիայի տարածմանը զուգահեռ՝ ինչպես համայն մարդկությունը, այնպես էլ մենք հաճախ ենք ապատեղեկատվության ենթարկվում։ Ստահոդ և կեղծ լուրերի հետևանքով աշխարհում խորտակվում է միլիոնավոր անպաշտպան մարդկանց կյանքը․ նրանք լուրջ տրավմաներ ու դրամաներ են ապրում»։

Ուշագրավ է, որ Էրդողանի ուղերձում որպես մասնավոր օրինակներ բերվում են միայն Հայաստանն ու հայությունը։ Անդրադառնալով Արցախի վերջին պատերազմին՝ նա մասնավորապես նշել է․ «Թվայնացված ֆաշիզմի ավերիչ ազդեցությունից ոչ մի երկիր ու հասարակություն զերծ չէ։ 44 օր տևած՝ Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում ականատես դարձանք երկերեսանի պահվածքի, որը ցույց տվեց այդ խնդրի՝ մեր երկրի համար ունեցած կարևորությունը։ Բոլորովին օրակարգ չբերվեցին Հայաստանի բանակի՝ քաղաքացիական բնակչությունը թիրախավորած կոտորածը և բալիստիկ հրթիռային հարձակումները։ Մեդիայի անկախության և օբյեկտիվության մասին ճամարտակող միջազգային մամլո օրգանները շարժվեցին Հայաստանի պաշտոնական լրատվական գործակալության նման։

Ղարաբաղի պատերազմը մեր երկրներին և թյուրքական աշխարհին առնչվող փաստերի դեմ կիրառված մեդիա էմբարգոյի միակ օրինակը չէ։ Մեր ունեցած տառապալի փորձի լույսի ներքո այլևս բոլորս կարողանում ենք պարզ ու հստակ կերպով տեսնել հետևյալ ճշմարտությունը․ինչպես որ արդյունաբերական ու ռազմական հարցերում հույսներս օտարերկրացիների վրա չենք դնում, այնպես էլ հաղոդրակցմանը վերաբերող խնդիրները ևս չենք կարող այլոց վստահել։ Որպես թյուրքական աշխարհ՝ պետք է այդ հարցում նախաձեռնողական լինենք, փորձի փոխանակում ունենանք, մեր ուժերը մեկտեղենք և որոնենք մեր ունեցած հնարավորություններն ամենաազդեցիկ ձևով օգտագործելու ուղիները»։

Այսպիով, Էրդողանը նախանշեց առաջիկա 2 օրը շարունակվելիք Թյուրքական խորհրդի մեդիա ֆորումի հիմնական ուղեգիծը։ Ակնհայտ են նաև այս ֆորումի միջոցով Էրդողանի՝ համաթուրանական բանակ կազմավորելու ակնկալիքները։

Հիշեցնենք, որ Թյուրքական խորհուրդը թյուրքախոս պետությունները միավորող միջազգային կազմակերպություն է, որի կազմում ընդգրկված են Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Թուրքիան։ Ուշագրավ է, որ սույն կազմակերպությունը հիմնվել է 2009 թ․, Նախիջևանում։ Դիտորդի կարգավիճակում ֆորումին մասնակցում է նաև Հունգարիան։ Ակնկալվում է, որ հետագայում կազմակերպությանը կանդամակցեն նաև Թուրքմենստանը և ինքնահռչակ «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը»։

Աղբյուր՝ https://www.ensonhaber.com/gundem/cumhurbaskani-erdogan-turk-konseyi-medya-formuna-mesaj-gonderdi

Մելինե Անումյան

Akunq.net

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica