close
Եղանակը Երևանում
7 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կասկած չկա, որ Իրանի հետ ուղիղ առճակատում կլինի, բայց այդ ժամանակը դեռ չի եկել. Իսրայելի ֆինանսների նախարար

Աշխարհ

22 Հոկտեմբերի 2021, 17:36
 Կասկած չկա, որ Իրանի հետ ուղիղ առճակատում կլինի, բայց այդ ժամանակը դեռ չի եկել. Իսրայելի ֆինանսների նախարար

Իսրայելի ֆինանսների նախարար Ավիգդոր Լիբերմանը նշել է, որ «հնարավո՞ր է Իրանի ու Իսրայելի միջև ուղիղ բախում» հարցը սխալ է, հարցն այն է, թե ե՞րբ կլինի, ու դա սարերի հետևում չէ:

Նախարարը հինգշաբթի Walla News-ին տված տեսազրույցում ասել է, որ կասկած չկա՝ Իրանի հետ անմիջական առճակատում տեղի կունենա ոչ հեռու ապագայում։

«Ոչ մի դիվանագիտական կամ համաձայնեցված գործողություն չի կանգնեցնի Իրանի միջուկային ծրագիրը, ինչի մասին է վկայում Հյուսիսային Կորեայի օրինակը, որը, չնայած դիվանագիտական քայլերին, (միջուկային ծրագրի) աննախադեպ արագացում է ապրում»,- հավելել է նա։

Լիբերմանը, մատնանշելով Իրանի դեմ Իսրայելի ռազմական կարողությունների ամրապնդման համար 1,5 միլիարդ դոլարի բյուջեի հաստատումը, ասել է. «Իսրայելի ԶՈՒ հզորացման համար այս հսկայական բյուջեի հաստատումը զարմացրել է իրանցիներին: Այդ գումարները կուղղվեն ամրապնդմանն ու նորագույն զենքերի գնմանը»:


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica