close
Եղանակը Երևանում
1 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի՞նչ գործողություններ անել. պատմաբանի դիտարկումները՝ Կարսի պայմանագրի առնչությամբ

Հասարակություն

19 Հոկտեմբերի 2021, 18:21
 Ի՞նչ գործողություններ անել. պատմաբանի դիտարկումները՝ Կարսի պայմանագրի առնչությամբ

Ենթադրենք Կարսի պայմանագիրն ապօինի է, եւ մենք այն պայմանագիր չենք կոչում, ապա  ի՞նչ գործողություններ կարող ենք անել: Հայաստանը կարող է հայտարարել Կարսի պայմանագրից դուրս գալու մասին: Եթե նման քայլ ենք կատարում, ստացվում է, որ մենք ընդունում ենք, որ մինչ այդ պահը պայմանագիրը եղել է օրինական. Yerkir.am-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Արմեն Մարուքյանը՝ Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամյակին նվիրված «Հայաստանը եվ տարածաշրջանը. դասեր, արժեւորումներ, հեռանկարներ»   խորագրով միջազգային գիտաժողովին։  

«Այսինքն՝ մինչ այդ պահը օրինական էր, հիմա հանկարծ արթնացել ու ասում ենք՝ պայմանագրից դուրս ենք գալիս: Այստեղ ավելի ճիշտ մոտեցումն այն է, որ հիմնվենք մաքուր թղթի սկզբունքի վրա եւ առաջնորդվենք ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածով, որտեղ նշված է՝ քանի դեռ միջազգային պայմանագիրը չի վավերացվել Հայաստանի կողմից, ուրեմն այն նրա իրավական համակարգի մաս չէ, եւ ուրեմն այն չի կարող իրավական ուժ ունենալ ՀՀ-ի համար»,-պարզաբանեց Մարուքյանը՝ շեշտելով՝ ինչ քայլ էլ որ Հայաստանը ձեռնարկի, պետք է ուշադիր հետեւի ու ծանրութեթեւ անի եւ´ աշխարհաքաղաքական, եւ´ տարածաշրջանային զարգացումները:

«Որովհետեւ բոլոր դեպքերում խոսքը ոչ միայն մեր, այլ նաեւ Կարսի պայմանագիրը ստորագրած մի շարք այլ պետությունների, մեր հարեւանների եւ մեր ռազմավարական դաշնակցի մասին է: Այս քայլին պետք է նախորդի լուրջ քաղաքական նախապատրաստական աշխատանք»,-հավելեց նա:

Զեկույցի ընթացքում Մարուքյանը պատմական փաստերով եւ  միջազգային իրավունքի նորմերի հիման վրա հիմնավորեց, որ Կարսում ստորագրված փաստաթղթի վերաբերյալ «պայմանագիր» եզրույթը օգտագործելը խնդրահարույց է:

Լիանա Սարգսյան

Մանրամասները՝ տեսանյութում.

Աշտարակում մառախուղ է
30 Նոյեմբերի 2021, 23:30 Աշտարակում մառախուղ է

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica