close
Եղանակը Երևանում
4 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այս իշխանությունները լուրջ չեն գնահատում այն իրավիճակը, որն այսօր տիրում է Հայաստանում և Հայաստանի շուրջ. Սեյրան Օհանյան

Հասարակություն

18 Հոկտեմբերի 2021, 20:58
 Այս իշխանությունները լուրջ չեն գնահատում այն իրավիճակը, որն այսօր տիրում է Հայաստանում և Հայաստանի շուրջ. Սեյրան Օհանյան
Հոկտեմբերի 16-ին 168.am-ը տեղեկացրել էր, որ Հատուկ քննչական ծառայությունը թույլ չի տվել «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեկնել Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանության հարցերով նիստին: «Հայաստան» դաշինքն այս առնչությամբ տարածել էր հաղորդագրություն, որում ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ Սեյրան Օհանյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել վաղեմության ժամկետն անցած քրեական հետապնդման շրջանակներում: «ՀՔԾ քննիչ Բ.Չիլինգարյանի վարույթում է գտնվում, այսպես ասած, ՁորաՀԷԿ-ի գործը, որով պարոն Սեյրան Օհանյանը մեղադրյալ է, և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրություն: Այդ գործով քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետը մոտ մեկ տարի առաջ լրացել է, այսինքն՝ այդ գործով ինչ էլ հաստատվի, պարոն Օհանյանը քրեական պատասխանատվության չի կարող ենթարկվել»,- իր հերթին՝ մանրամասնել էր Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը: Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՔԾ որոշմանը՝ նշել է, որ ՀՀ իշխանությունների, քաղաքական մեծամասնության որոշումները և գործողություններն ադեկվատ չեն այն իրողությանը, որ գոյություն ունի տարածաշրջանում, Հայաստանի, Արցախի շուրջ, ապա մանրամասնեց. «Ես պետք է մասնակցեի ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանության հանձնաժողովի աշխատանքներին, որի կազմում եմ ընդգրկված: Բավականին լուրջ հարցեր, խնդիրներ կան, որոնք վերաբերում են անվտանգության համակարգին, պաշտպանության ոլորտին, և ինձ համար անհասկանալի է՝ ինչու են պատգամավորի իմ պարտականությունները սահմանափակում, ինչու են սահմանափակում այն անձնավորության մասնակցությունն այդ հանձնաժողովի աշխատանքներին, որը կարող է լուրջ դերակատարում ունենալ քննարկվող հարցերում, որոշումներ ընդունելու մեջ՝ դրանով նաև բարձրացնելով մեր հանրապետության իմիջը: Եվ ինձ համար անհասկանալի է քննիչի պատասխանը. քննիչը երկար շարադրում է գործի էությունը, որը վաղեմությունն արդեն կորցրել է, ասում է, որ ԱԺ ղեկավարությունը դիմել է, որ ես գործուղվեմ այդ աշխատանքներին մասնակցելու, և վերջում`ինչ-որ աբսուրդ որոշում, թե միջնորդությունն անհիմն է: Դրանից ավել էլ ի՞նչ հիմնավոր միջնորդություն պետք է լինի, որի մեջ գրված է, որ Սեյրան Օհանյանը՝ որպես «Հայաստան» խմբացկության պատգամավոր, պետք է մասնակցի ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանության հարցերով նիստին: Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ այս իշխանությունները լուրջ չեն գնահատում այն իրավիճակը, որն այսօր տիրում է Հայաստանում և Հայաստանի շուրջ»:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica