close
Եղանակը Երևանում
29 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կարսի հարյուրամյա հայկական եկեղեցին կանգնած է վերանալու վտանգի առջև

Մշակույթ

18 Հոկտեմբերի 2021, 15:37
 Կարսի հարյուրամյա հայկական եկեղեցին կանգնած է վերանալու վտանգի առջև

Կարս քաղաքի Քալեիչի թաղամասում գտնվող հարյուրամյա հայկական եկեղեցինոր հայտնի է նաև «Ռուսական եկեղեցի» անունով, վերջնականապես վերանալու վտանգի տակ է։ Այդ մասին, Akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Հայկական աղբյուրի համաձայն՝ եկեղեցին «Ռուսական» է կոչվում, քանի որ ժամանակին այն օգտագործվել է նաև ռուսների կողմից։ Եկեղեցու պատերը փլվել են, իսկ ներսում գանձագողերը փոսեր են փորել։

Թուրքական աղբյուրը շեշտում է, որ Կարսում պատմական հուշարձանները մեկ առ մեկ անհետանում են, իսկ կանգուն մնացած պատմական կառույցներն էլ թողնված են բախտի քմահաճույքին, և որ Թուրքիայի ամենանշանավոր պատմական հուշարձաններն ունեցող այս քաղաքի տեսարժան վայրերին բավարար չափով ուշադրություն չի հատկացվում։

Կարսի ներկայիս բնակիչները թուրքական լրատվամիջոցի թղթակցի հետ զրույցում ընդգծել են եկեղեցին փրկելու անհրաժեշտության մասին։

https://www.haberler.com/haberler-kars-ta-yuz-yillik-rus-kilisesi-yikiliyor-14463050-haberi/

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net

 

Երկրաշարժ Վրաստանում
28 Նոյեմբերի 2021, 12:35 Երկրաշարժ Վրաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica