close
Եղանակը Երևանում
29 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանը ՄԱԿ-ի դատարանում կոչ է արել ժամանակավոր միջոցներ ձեռնարկել Հայաստանի դեմ

Քաղաքական

18 Հոկտեմբերի 2021, 15:09
 Ադրբեջանը ՄԱԿ-ի դատարանում կոչ է արել ժամանակավոր միջոցներ ձեռնարկել Հայաստանի դեմ

Ադրբեջանը անհրաժեշտ է համարում անհապաղ ժամանակավոր միջանկյալ միջոցառումներ կիրառել Հայաստանի դեմ: Այդ մասին երկուշաբթի ՄԱԿ-ի միջազգային դատարանում կայացած լսումներում հայտարարել է ադրբեջանական կողմի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը սեպտեմբերի 23-ին հայց էր ներկայացրել Հայաստանի դեմ ՄԱԿ-ի միջազգային դատարան՝ Երևանին մեղադրելով իբր Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիան խախտելու մեջ: Ըստ Ադրբեջանի հայցի՝ Հայաստանը կատարել և շարունակում է իրականացնել մի շարք խտրական գործողություններ ադրբեջանցիների նկատմամբ՝ նրանց ազգային և էթնիկ ծագման հիման վրա:

Դրանից առաջ՝ սեպտեմբերի 16 -ին, հայկական կողմն էր նմանատիպ հայց ներկայացրել Ադրբեջանի դեմ:

Դատավորների առջև ելույթի սկզբում ադրբեջանցի պատվիրակը իր կեղծ պետության կեղծ պատմությունից բերել է մի շարք օրինակներ, այդ թվում՝ այսպես կոչված, Խոջալուի ցեղասպանությունը։ Իսկ ներկայումս Հայաստանը, ըստ Ադրբեջանի ներկայացուցչի, իբր շարունակում է էթնիկ զտումների տասնամյա արշավը։

«Այս անմիջական սպառնալիքից պաշտպանվելու համար անհրաժեշտ են ժամանակավոր միջանկյալ միջոցներ»,- ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանը նաև շարունակում է ատելություն և բռնություն հրահրել ադրբեջանցիների դեմ՝ ապաստան տալով զինված խմբերի և ֆինանսավորելով կամ աջակցելով ապատեղեկատվական գործողություններին․ այսինքն՝ Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է այն ամենում, ինչի մեջ ինքն է բազմիցս մեղադրվել։

Երկրաշարժ Վրաստանում
28 Նոյեմբերի 2021, 12:35 Երկրաշարժ Վրաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica