close
Եղանակը Երևանում
3 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քրեակատարողական ծառայության նորանշանակ պետը կառույցն սկսել է «համալրել» իր ընկերներով (168.am)

Իրավունք

16 Հոկտեմբերի 2021, 15:56
 Քրեակատարողական ծառայության նորանշանակ պետը կառույցն սկսել է «համալրել» իր ընկերներով (168.am)

168.am-ի տեղեկություններով՝ Քրեակատարողական ծառայության նորանշանակ պետ Սերգեյ Ատոմյանը ծառայությունն սկսել է «համալրել» նոր կադրերով։

Ըստ լրատվամիջոցի՝ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Ծառայության միայն մեկ տեղակալ է նշանակել և հակված չէ շատերին փոխել, սակայն նախարարի տրամադրվածությունը Սերգեյ Ատոմյանի համար, ըստ ամենայնի, ոչ մի նշանակություն չունի։ Նա փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի մտերիմներից է և կարիք չունի որևէ բան անելիս հարցնել նախարարի համաձայնությունը։

 

168․ am-ի տվյալներով՝ քննչականից արտահոսք է սկսվել ՔԿԾ․ իր ընկեր քննիչներին համակարգ է բերում նոր պետը։ Բացի գործընկեր քննիչներից, Սերգեյ Ատոմյանը համակարգ է բերում նաև մեծ թվով  համերկրացիների` արտաշատցիների, որոնք արդեն սկսել են իրենց կարգերը հաստատել Ծառայությունում։

 
 

Ատոմյանի ամենաուշագրավ որոշումներից է Ծառայության պետի խորհրդականի նշանակումը․ նոր խորհրդականը մինչև համակարգ գալը երկար տարիներ աշխատել է «Ջրմուղում»։

Մոտ օրերս կլինեն կարևոր վերջնական նշանակումները։ Այս պահի դրությամբ ևս երկու տեղակալ է լքել Ծառայությունը։ ՔԿԾ-ին հրաժեշտ են տվել պետի առաջին տեղակալ Արտակ Հարությունյանը, ինչպես նաև մյուս տեղակալ Գագիկ Մարկոսյանը։

Արտակ Հարությունյանի փոխարեն ՔԿԾ պետի առաջին տեղակալ է նշանակվել Ատոմյանի ընկերը` Արարատի մարզային քննչական վարչության պետ Ամբակում Գրիգորյանը։

Հայ-ուկրաինական կրկես
2 Դեկտեմբերի 2021, 18:32 Հայ-ուկրաինական կրկես
Մաստակ՝ կորոնավիրուսի դեմ
2 Դեկտեմբերի 2021, 17:12 Մաստակ՝ կորոնավիրուսի դեմ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica