close
Եղանակը Երևանում
3 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արարատի մարզում 30-ամյա տղամարդ է սպանվել. 20-ամյա երիտասարդ է ձերբակալվել

Իրավունք

16 Հոկտեմբերի 2021, 14:03
 Արարատի մարզում 30-ամյա տղամարդ է սպանվել. 20-ամյա երիտասարդ է ձերբակալվել

2021թ. հոկտեմբերի 16-ին՝ ժամը 00:45-ին, «Արտաշատի բժշկական կենտրոն»-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի ձախ կեսի առաջային մակերեսի կտրած-ծակած, ձախ բազկի կողմնային մակերեսի կտրած վերքեր, գլխի գագաթային շրջանի պատռված արյունահոսող վերք ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել  մի երիտասարդ, ով գիտակցության չգալով մահացել է:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է տուժած երիտասարդի ինքնությունը, ով հանդիսանում է Արարատի մարզի Դալար գյուղի բնակիչ՝ ծնված 1991թ.:

 

Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

 
 

Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների և ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժած երիտասարդի համագյուղացին է՝  20 տարեկան: Վերջինս ձերբակալվել է՝ համագյուղացոն սպանելու կասկածանքով, և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Կասկածյալի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են փորձանմուշներ, առգրավել են դեպքի պահին տուժողի և կասկածյալի հագին եղած հագուստները, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Դեպքի մի շարք հանգամանքներ պարզելու, հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու նպատակով հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին: 

Հայ-ուկրաինական կրկես
2 Դեկտեմբերի 2021, 18:32 Հայ-ուկրաինական կրկես
Մաստակ՝ կորոնավիրուսի դեմ
2 Դեկտեմբերի 2021, 17:12 Մաստակ՝ կորոնավիրուսի դեմ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica