close
Եղանակը Երևանում
2 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
2 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կառավարության հերթական բլեֆը. 97 տոկոսի կենսաթոշակը չի բարձրանա. «Փաստ»

Մամուլի տեսություն

16 Հոկտեմբերի 2021, 08:27
 Կառավարության հերթական բլեֆը. 97 տոկոսի կենսաթոշակը չի բարձրանա. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ «Մեկ շաբաթից ավելի է, որ ահռելի աշխատավարձ, պարգևավճարներ ստացող, պատգամավորական վճարները 400 տոկոսով բարձրացնող իշխանությունները թմբկահարում են «աշխարհացունց» նորությունը, թե 2022 թվականի հունվարի 1-ից նախատեսում են բարձրացնել կենսաթոշակները՝ ամբողջ 2100 դրամով: Սա դարձել է թե՛ ծաղրի, թե՛ քննադատության առարկա: Տնտեսագետները նույնիսկ վերլուծություններ են անում, որ նման բարձրացումը թոշակառուների համար զրոյական նշանակություն ունի, հատկապես առկա սարսափելի գնաճի պայմաններում: Այս ամբողջ աղմուկի մեջ, սակայն, կարծես մոռացվեց ամենակարևորը:

Բարձրանում է ոչ թե բազային կենսաթոշակը, այլ նվազագույնը, որը դառնում է 28600 դրամ՝ ներկայումս սահմանված 26500 դրամի փոխարեն: Իհարկե, կառավարությունը սա չի թաքցրել, պարզ հայտարարել են, որ բարձրանում է նվազագույն կենսաթոշակը: Սակայն տեղեկությունը մատուցվեց այնպես, որ թոշակառուները կարծեցին, թե իրենց թոշակը բարձրանալու է, թեկուզ չնչին չափով:

Կարելի է ասել՝ անթերի փիառ արվեց: Իրականում, սակայն, կբարձրանա աշխատանքային կենսաթոշակ ստացող ընդամենը 15 600 քաղաքացու կենսաթոշակ, այսինքն՝ նրանցը, ովքեր մինչ այս ստանում էին 26500 դրամից ցածր թոշակ: Իսկ աշխատանքային որոշակի ստաժ ունեցող և ներկայումս 28600 դրամից ավելի ստացողների կենսաթոշակը ոչ մի լումայով չի բարձրանա: Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ նշյալ 15600 թիվը ընդհանուր կենսաթոշակառուների մոտ 3 տոկոսն է»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 
Հայ-ուկրաինական կրկես
2 Դեկտեմբերի 2021, 18:32 Հայ-ուկրաինական կրկես
Մաստակ՝ կորոնավիրուսի դեմ
2 Դեկտեմբերի 2021, 17:12 Մաստակ՝ կորոնավիրուսի դեմ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica