close
Եղանակը Երևանում
3 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արայիկ Հարությունյանի նկատմամբ ՀՀ իշխանությունների վստահությունը նվազել է. չարաշահումների լուրեր են հասնում․ «Փաստ»

Մամուլի տեսություն

16 Հոկտեմբերի 2021, 08:16
 Արայիկ Հարությունյանի նկատմամբ ՀՀ իշխանությունների վստահությունը նվազել է. չարաշահումների լուրեր են հասնում․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շաբաթների ընթացքում կառավարության շենքի դիմաց պարբերաբար հավաքվում են Արցախի տարբեր շրջաններում իրենց բնակավայրերն ու տները կորցրած արցախցիները՝ հադրութցիներ, քաշաթաղցիներ, քարվաճառցիներ և այլն։ Բողոքի ցույցերի հիմնական խնդիրը պայմանավորված է մի քանի հանգամանքով. նախ՝ ՀՀ իշխանությունները պատշաճ քայլեր չեն իրականացնում տվյալ տարածքների բնակիչների կեցության հարցը լուծելու համար, և երկրորդ՝ այդ բողոքի մի մասն էլ ուղղված է Արցախի իշխանություններին, որովհետև ակցիայի մասնակիցները տարբեր փաստեր են բերում, թե ՀՀ-ից Արցախ ուղղվող գումարները պատշաճ չեն օգտագործվում՝ Արցախի իշխանությունները կա՛մ աննպատակ վատնում են, կամ ուղղակի յուրացնում՝ դնելով սեփական գրպանը։

«Փաստ» թերթի տեղեկություններով, վերջին շրջանում Արցախից տարբեր խողովակներով կապ են հաստատում Նիկոլ Փաշինյանի հետ՝ նրան ներկայացնելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից ֆինանսական տարբեր չարաշահումների մասին տեղեկություններ։

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, չի բացառվում, որ Փաշինյանը հայաստանյան պետբյուջեից Արցախին հատկացվող գումարների մասով առանձին աուդիտ կազմակերպի, որպեսզի հասկանալի լինի, թե այդ հատկացումներն ի՞նչ ճակատագիր են ունենում և կոնկրետ ինչի՞ն են ծառայել։

Հավելենք նաև, որ, մեր ունեցած տեղեկության համաձայն, վերջին շրջանում Արայիկ Հարությունյանի նկատմամբ հայաստանյան իշխանությունների վստահությունը նկատելիորեն նվազել է, ուղղակի նրանով դեռևս չեն զբաղվում, որովհետև դրա ժամանակը չունեն առայժմ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Հայ-ուկրաինական կրկես
2 Դեկտեմբերի 2021, 18:32 Հայ-ուկրաինական կրկես
Մաստակ՝ կորոնավիրուսի դեմ
2 Դեկտեմբերի 2021, 17:12 Մաստակ՝ կորոնավիրուսի դեմ

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica