close
Եղանակը Երևանում
28 Նոյեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Նմբ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արծրուն Հովհաննիսյանը «փուռն» է տալիս Նիկոլին․ ինչպես հանձնվեց Շուշին. 7or.am

Քաղաքական

14 Հոկտեմբերի 2021, 19:29
 Արծրուն Հովհաննիսյանը «փուռն» է տալիս Նիկոլին․ ինչպես հանձնվեց Շուշին. 7or.am

44–օրյա պատերազմը ոչ միայն մերոնց հերոսական կռվի, զոհերի, ավերածությունների ու ողբերգության պատմություն է, այլ նաև ստի պատմություն։ Այս մասին գրում է 7or.am-ը:

Նիկոլենք ստում էին, որպեսզի հիմնավորեին, թե ինչու չեն կանգնեցնում պատերազմը։ Ստում էին 44 օր։

44–օրյա նիկոլական ստերի տարածման գործում առանցքային դերակատարում ունեին ինքը՝  Նիկոլ Փաշինյանը, իր դրածո Արայիկ Հարությունյանը և անհասկանալի կարգավիճակով հանդես եկող Արծրուն Հովհաննիսյանը։ Վերջինս ստում էր ամենօրյա ռեժիմով և «ի պաշտոնե»։

Ստի քարոզչության մեջ այլ մարդիկ էլ կային, այդ թվում՝ Նիկոլի կինը, բայց հիմնականներն այս երեքն էին։

Թե ինչու էր ստում Նիկոլը, կիմանանք քաղաքական «հերձումից» հետո։ Այսինքն՝ երբ որ կլինի իշխանափոխություն և բազմակողմանի, անաչառ քննություն կանցկացվի։

Թե ինչու էր ստում Արայիկը, պարզ է։ Նրան Նիկոլն էր այդպես հրահանգել։

Արծրունի ստախոսության մոտիվացիան կարելի է կռահել։ Հրահանգ էր կատարում։ Կամ էլ՝ այլ պատճառներ կային։ Բայց ինչ էլ լինի, նա միևնույն է քաղաքական «հերձումից» հետո պետք է պատասխան տա ու պատմի, թե ինչն ինչոց է։

Արծրունն, ըստ ամենայնի, զգում է, որ վաղ թե ուշ ինքը «վարի» է գնալու, ուստի որոշել է «էս գլխից» ապահովագրվել ու պատմել։

Նա իր հարցազրույցներից մեկում սենսացիոն բացահայտում է արել՝ «փուռը» տալով Նիկոլ Փաշինյանին (տե՛ս կից տեսանյութը)։

Նախ Արծրունը շատ թափանցիկ ձևով ակնարկել է, որ Շուշին ոչ թե գրավվել է թուրքերի կողմից, այլ հանձնվել։ Բացի այդ, ըստ նրա՝ 2020–ի նոյեմբերի 8–ին մեր զինվորականները Շուշիի մասով ցնծության մեջ էին ու խոսում էին ազատագրման մասին, բայց իր համար անսպասելի ձևով նոյեմբերի 9–ին պարզվեց, որ Շուշին թշնամունն է։

Հիշեցնենք, որ այդ օրը Արծրունը «հիվանդացավ» ու իր ավանդական դարձած ստի քարոզը չարեց՝ բրիֆինգ չտվեց։ Փոխարենը Նիկոլն իր ֆբ էջում գրեց, թե բա Շուշիի համար մարտեր են ընթանում։ Նույն օրը գիշերը եղավ կապիտուլյացիոն ակտը։

Եթե «թարգմանենք» Արծրունի ասածները, ապա կստացվի, որ մերոնք Շուշին ազատել էին կամ պատրաստ էին ազատել թշնամուց, բայց Նիկոլը զինվորականների թիկունքում Շուշին թղթով հանձնեց, որպեսզի Ալիևն այդ օրը կարողանա խորհրդանշական ձևով նշել Ադրբեջանի դրոշի տոնը։

Թե իրականում ինչպես ընկավ Շուշին, կրկին «հերձումից» հետո կպարզվի։

Միայն որոշ դերակատարների առերես հարցաքննությունը կտա բազմաթիվ հարցերի պատասխաններ։ Արծրուն Հովհաննիսյանը դեռ շատ բան պետք է պատմի։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica