close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարզպետի պաշտոն՝ Սյունիքը նվաճելու դիմաց. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

14 Հոկտեմբերի 2021, 08:24
 Մարզպետի պաշտոն՝ Սյունիքը նվաճելու դիմաց. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, «Քաղպայմանագրի» սյունեցի պատգամավոր Արմեն Խաչատրյանին, Սյունիքը նվաճելու դիմաց, Նիկոլ Փաշինյանը մարզպետի պաշտոն է խոստացել։ Իշխանությունների համար հույժ կարեւոր այս օպերացիայի հրամանատարը, ինչպես հայտնի է, Սերժ Սարգսյանի ժամանակներում ՃՈ պետի տեղակալ աշխատած Արմեն Խաչատրյանն է։

Սրանով է պայմանավորված, որ նա ջանք չի խնայում ՔՊ թեկնածուների համար, որոնց մեծ մասն իր «դաբրոյով» է առաջ քաշվել, ինչի արդյունքում իր դեմ է հանել մարզպետ Մելիքսեթ Պողոսյանին եւ նրա կողմնակիցներին։

Ի դեպ, մարզում նախընտրական ու ներկուսակցական սկանդալներն այս հողի վրա են լինում, մարզպետը ոչինչ չի անում  Գորիսում իրենց թեկնածուների հաղթանակի համար, քանի որ ստիպված է լինելու աթոռը հանձնել Խաչատրյանին, եւ իր ներկայացրած թեկնածուն էլ հավանության չի արժանացել։ Ա. Խաչատրյանը մեզ ասաց, որ ինքը Սյունիքի մարզպետ դառնալու ո՛չ մտադրություն, ո՛չ ցանկություն ունի, գործող մարզպետն էլ իր ընկերն է, եւ իրենք չեն կարող հակամարտության մեջ լինել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica