close
Եղանակը Երևանում
17 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մեր իշխանությունները մեզնով չեն զբաղվում»․ տեղահանված հադրութցիները ՄԱԿ-ի գրասենյակի մոտից շարժվեցին դեպի ՌԴ դեսպանատուն

Քաղաքական

12 Հոկտեմբերի 2021, 13:14
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Մեր իշխանությունները մեզնով չեն զբաղվում»․ տեղահանված հադրութցիները ՄԱԿ-ի գրասենյակի մոտից շարժվեցին դեպի ՌԴ դեսպանատուն

ՄԱԿ-ի գրասենյակից, Ֆրանսիայի դեսպանատնից, Ռուսաստանի և ԱՄՆ-ի դեսպանատներից մեզանով չեն հետաքրքրվում միայն այն պատճառով, որ մեր իշխանությունները նրանց հանգստացնում են, որ, իբր, իրենք զբաղվում են իրենց ժողովրդով․ մենք այստեղ հայտարարում ենք, որ մեր իշխանությունները մեզանով չեն զբաղվում՝ ըստ Yerkir.am-ի ասացին ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա իրականացնող՝ բռնի տեղահանված հադրութցիները։

«Մենք ՄԱԿ-ին դիմել էինք, որ մեր կառավարությունը մեզանով չի հետաքրքրվում, մենք առնվազն փախստականի կարգավիճակ պետք է ստանանք, որովհետև հիմա Արցախի իշխանություններն ասում են՝ «ներքին տեղահանված», «տեղափոխված», այսինքն, մենք ձեզ հետ միասին ճամպրուկները կապել ենք, տաքսի նստել, տեղափոխվե՞լ Հադրութից, մեր իշխանությունները փորձում են այդպես ներկայացնել․ մենք արտաքին ագրեսիայի տակ մի կերպ հայրենիքը թողել ենք, լքել, մահից փրկվելով եկել ենք այստեղ, մեր ժողովրդի մի մասը տեղափոխվել է Արցախ, որտեղ էլի ապահովություն չունի, մյուս մասն էլ ապաստանել է այստեղ»,-ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրյանը։

Մեկ այլ հադրութցի նշեց, որ եկել են՝ դիմեն ՄԱԿ-ին՝ որևէ գումար հատկացնի ՀՀ կառավարությանը, որպեսզի ՀՀ կառավարությունն էլ այդ գումարով իրենց հարցերը կարգավորի։

Նրանք նախապես նամակով դիմել էին ՄԱԿ-ին, բայց ակցիայի ընթացքում նրանց ասացին, որ որևէ պատասխան նրանց նամակին չունեն, այս պահին էլ նրանց պատասխանող որևէ մարդ չկա։

«Հնարավոր չէ, որ նամակին ուշադրություն դարձրած չլինեն, երևի դիմել են մեր կառավարությանը, մեր կառավարությունն էլ ասել է՝ լյոխ լյավ ա»,-ասաց ակցիայի մասնակիցը։

Հադրութցիները որոշեցին՝ դիմել քաղաքապետարան և այդ տարածքում շուրջօրյա պիկետ անցկացնելու թույլտվություն ստանան, որպեսզի իրենց ուշադրություն դարձնեն։

Մինչ այդ, այսօր հադրութցիները ՄԱԿ-ի գրասենյակի մոտից իրենց ճանապարհը շարունակեցին դեպի Ֆրանսիայի դեսպանատուն, ապա Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն՝ խնդրելու, որ մեր հայրենակիցներին, իրենց իսկ վերցրած պարտավորության շրջանակում, մի քիչ ավելի լավ հսկեն և իրենց բողոքը հայտնեն Մարտակերտում զոհված մեր հայրենակցի համար։

Մանրամասն՝ տեսանյութում․ 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica