close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Մենք կվերադառնանք. փրկված պատառիկներ». ցուցահանդես Ստեփանակերտում

Մշակույթ

11 Հոկտեմբերի 2021, 23:14
 «Մենք կվերադառնանք. փրկված պատառիկներ». ցուցահանդես Ստեփանակերտում

«Եվրոպա» հյուրանոցի նախասրահում տեղի է ունեցել «Մենք կվերադառնանք. փրկված պատառիկներ» ցուցահանդեսի բացմումը, որտեղ հոկտեմբերի 11-ից մինչև նոյեմբերի 11-ի ներկայացված են լինելու 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթված տարածքներից փրկված հոգևոր և մշակութային արժեքներ:

Ցուցահանդեսը կազմակերպվել է «Մշակութային ժառանգության հանրային խորհրդի», «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի և «Եվրոպա» հյուրանոցի համատեղ ջանքերով:

Ցուցահանդեսին ներկա էին ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, Մշակութային ժառանգության հանրային խորհրդի նախագահ Սերգեյ Շահվերդյանը, խորհրդի անդամներ՝ Լեռնիկ Հովհաննիսյանը, Հովիկ Ավանեսովը, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու հոգևոր հովիվ, Արցախի թեմի հոգևոր սպասավոր Տեր Անդրեաս քահանա Թավադյանը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, հյուրեր:

«Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմինե Հայրապետյանը նշեց, որ փրկված պատառիկներից յուրաքանչյուրն ունի իր հետաքրքիր ճակատագիրը:

«Ես ուզում եմ հավատալ, որ մի գեղեցիկ օր, այս պատառիկներից յուրաքանչյուրը կվերադառնա իր տեղը»,-ասել է նա:

ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը նշեց, որ յուրաքանչյուր ցուցանմուշի մեջ կա մեծ լռություն, որի մեջ սոսկալի աղաղակ կա ու այդ աղաղակը մեզ ավելի թշվառ է դարձնում:

«Մենք թշվառ չէինք, բայց թշվառ է դարձնում ու այդ էպիզոդիկ թշվառությունն իրականում մեզ դարձնում է վրեժխնդիր, լցնում ատելությամբ, մղում խիզախման և չնայած այս հակասական զգացողություններին՝ պարուրում ետ վերադառնալու զգացումով»,-ասել է նա:

Մշակութային ժառանգության հանրային խորհրդի նախագահ Սերգեյ Շահվերդյանն ասաց, որ իրենց նախաձեռնությանը միանգամից արձագանքեցին պետական մարմիններն ու բազմաթիվ անհատ անձինք:

«Ցուցահանդեսի նախապատրաստական աշխատանքների ժամանակ մենք հասկացանք, որ փրկված պատառիկները միայն մեր ձեռքի տակ եղածը չէին, որովհետև բազմաթիվ մարդիկ սիրով տրամադրեցին իրենց կողմից փրկված նմուշները»,-նշել է նա:

Սերգեյ Շահվերդյանը հույս հայտնեց, որ դեռևս կգտնվեն այլ «փրկված պատառիկներ», որոնք տեղ կգտնեն ներկայացված ցուցանմուշների կողքին:

Վահագն ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երիտասարդները հարցեր ունեն
20 Հոկտեմբերի 2021, 21:24 Երիտասարդները հարցեր ունեն
Արմաշում շչակ է գործարկվելու
20 Հոկտեմբերի 2021, 13:25 Արմաշում շչակ է գործարկվելու

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica