close
Եղանակը Երևանում
17 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ձեռքով մակագրված գործերը քննողը չի կարող է հանդիսանալ «օրենքի հիման վրա ստեղծված դատարան»․ Միհրան Պողոսյան

Քաղաքական

8 Հոկտեմբերի 2021, 12:33
 Ձեռքով մակագրված գործերը քննողը չի կարող է հանդիսանալ «օրենքի հիման վրա ստեղծված դատարան»․ Միհրան Պողոսյան

Երևանի բոլոր դատարաններում՝ առաջին ատյանից մինչև Վերաքննիչ ու Սնանկության ատյաններ, բոլորում շարունակում են գործերը մակագրվել ձեռքով՝ առանց համակարգչային ընտրության։

Այս մասին փաստաբան Միհրան Պողոսյանը ահազանգել էր դեռ հուլիսին՝ երբ ԱԱԾ-ն տարավ Վերաքննիչ քրեական դատարանի մակագրումների համակարգիչը, զուգահեռաբար առգարվելով նաև այն ընդհանուր սերվերը, որը Երևանի բոլոր դատարանների գործերը պատահականության սկզբունքով մակագրում էր այս կամ այն դատավորին։

Միհրան Պողոսյանը Yerkir.am-ին տեղեկացրեց, որ Երևան քաղաքում ոչ մի դատարան այս պահին համակարգչային պատահական ընտրության այդ համակարգով չի սպասարկվում, մայրքաղաքում լրիվ դադարել է այդ համակարգը գործել, գործում է միայն մարզային դատարաններում։

«Հիմա ձեռքով են մակագրում բոլոր դատարաններում, ընդ որում ոչ միայն Վերաքննիչ քրեական դատարանում, այլև Երևան քաղաքի դատարանում քաղաքացիական և քրեական բոլոր գործերը, Սնանկության դատարանում սնանկության գործերը, Վերաքննիչ քաղաքացիական դատարանում բոլոր գործերը մակագրվում են ձեռքով»,-վստահեցրեց փաստաբանը։

Սա, իհարկե, մի խնդիր է լուծում․ եթե կային քրեակա գործեր, որ գտնում էին քաղաքական իշխանության հետաքրքրության շրջանակում, և իշխանությունը տեսավ, որ լինում են դեպքեր,  եթե ոչ ամբողջությամբ, այդ քրեական գործերը համակարգչային համակարգը մակագրում է ոչ իրենց ենթակա դատավորներին, ապա այս համակարգը խափանելով՝ նրանք այդ հավանականությունը, որ իրենց հետաքրքրող գործը կքննի այլ դատավոր, հասցնում է զրոյական մակարդակի։ Այժմ ձեռքով այդպիսի գործերը ի սկզբանե չեն մակագրվում այն դատավորներին, ովքեր օբյեկտիվ դատաքննություն են իրականացնում՝ նշեց փաստաբանը։

Այնինչ փաստն այն է, որ ցանկացած դատարան, որը ձեռքով մակագրության ձևով է գործ անում, չի համարվում օրենքի հիման վրա ստեղծված դատարան։

«Եթե այս հարցը չլուծվի Հայաստանի Հանրապետությունում, նաև ՄԻԵԴ-ում այս հարցը բարձրացնելու եմ, որ դիտավորյալ կերպով այդ համակարգը խափանել են, ինչի պատճառով հստակ Եվրոպական կոնվենցիայի խախտում կա, որ գործերը պետք է քննվեն օրենքի հիման վրա ստեղծվող դատարանում, իսկ մեզ մոտ օրենքը այնպիսին է, որ դատարանը ստեղծվում է էլեկտրոնային մակագրման եղանակով»,-ասաց Միհրան Պողոսյանը։

Նա նշեց, որ դա սահմանված է ԲԴԽ որոշմամբ, որը սահմանում է գործերի բաշխման ընթացակարգը՝ համակարգչային պատահական ընտրության միջոցով։ Բացի այս, ոչ միայն այդպիսի նորմ կա, այլև այդ համակարգի գործունեությանը որևէ կերպ միջամտելը՝ ինչ-որ գործեր, որ դիտավորյալ այլ դատավորի կմակագրվեն և այլն, ցանկացած ձևով միջամտությունը քրեորեն պատժելի արարք է։

«Մեզ մոտ գործի քննության համար՝ «Եվրոպական կոնվենցիայի հիման վրա ստեղծված դատարան» եզրույթը ապահովելու համար նախատեսված օրենքը դա ԲԴԽ որոշումն է, Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքն է, ԲԴԽ համապատասխան ոորշումն է, որի հիման վրա այդ ընթացակարգերի խստիվ պահպանմամբ մակագրված դատարանն է, որ կարող է հանդիսանալ «Օրենքի հիման վրա ստեղծված դատարան»»,-ասաց Միհրան Պողոսյանը։

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Չհանգիրյանը, ըստ փաստաբանի, չի կարող նախաձեռնել, որ ԲԴԽ-ն ևս մեկ որոշում կայացնի՝ այս անգամ ձեռքով մակագրման կարգ սահմանելով։

«Առաջին հերթին դա կհամարվեր Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի կանոնների խախտում, որովհետև դա, ընդհանրապես, արդարադատության վերջին 20 տարվա փոփոխությունների կոնտեքստում է և հենց այնպես չի կարող ցանկացած անձ իր վրա վերցնել և միանձնյա որոշումով որոշել, որ այսուհետ գործորը մակագրվելու են ձեռագիր եղանակով, որովհետև դա առերևույթ նաև հանցագործության հատկանիշներ կպարունակեր։ Եվ հիմա էլ միջամտությունը՝ այդ համակարգի մեկուսացումը, նաև առերևույթ հանցագործություն է պարունակում»,-ասաց Միհրան Պողոսյանը։

Վերջին շրջանում ավելի հաճախակի դարձած պրակտիկան՝ անկախ և անաչառ դատավորներին կանչել ԲԴԽ, կարգապահական վարույթներ իրականացնել և պատասխանատվության ենթարկել, փաստաբանի համոզմամբ, ոչ թե ԲԴԽ-ի ցանկությունն ու կամքն է, այլ  պետք է հասկանալ, որ դա կոնկրետ առաջադրանք ու հանձնարարական է իշխանությունների կողմից, որը այս դեպքում ի կատար է ածվում ԲԴԽ-ի միջոցով։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica