close
Եղանակը Երևանում
3 Դեկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Դեկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետությունը եկամտահարկից կարող է գործատուին վերադարձնել աշխատողի ՊՇՌ թեստի գումարը․ ՀՅԴ քաղկոմի առաջարկը

Քաղաքական

7 Հոկտեմբերի 2021, 12:30
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պետությունը եկամտահարկից կարող է գործատուին վերադարձնել աշխատողի ՊՇՌ թեստի գումարը․ ՀՅԴ քաղկոմի առաջարկը

Կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի միջոցառումներում մինչև հիմա պետության բոլոր քայլերը չեն եղել խրախուսական, այլ եղել են պատժիչ՝ եթե մարդիկ չպատվաստվեն կամ ՊՇՌ թեստ չհանձնեն, տուգանելու են, պատժելու են և այլն։ ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն առաջարկում է խրախուսական մեխանիզմ, որը ոչ միայն կլուծի վիրուսի դեմ արդյունավետ պայքարի հարցը, այլև կպաշտպանի երեք կողմերի՝ պետության, գործատուի և աշխատողի շահերը։

«Մենք այսօր առաջարկ ենք ներկայացրել կառավարությանը, որը հավանության արժանացավ և մեզ խնդրեցին գրավոր փաթեթ ներկայացնել՝ կներկայացնենք։ Առաջարկը հետևյալն է՝ եթե հոկտեմբերի 14-ից հետո պետությունը գնա ստուգայցերի՝ մարդիկ թեստավորվա՞ծ են, պատվաստվա՞ծ են, թե՞ ոչ՝ չի կարող մտնել տնտեսվարողի մոտ և ում բռնել, հարցնել՝ թեստավորվա՞ծ է, թե՞ չէ, նա պետք է պահանջի գրանցված աշխատողների ցանկ։ Հիմա այս մեխանիզմով պետությունը ոնց որ ստիպի գործատուին, որ աշխատողներին չգրանցի կամ գրացվածներին հանի, որպեսզի ազատվի այդ պրոբլեմից։ Մենք առաջարկում ենք հետևյալ մեխանիզմը․ գործատուն վճարում է աշխատողի թեստի գումարը, պետությունը գործատուին փոխանցում է աշխատողի եկամտահարկից, այսինքն, մի կողմից վերանում է աշխատողների չգրանցման այդ մեխանիզմը, մյուս կողմից՝  աշխատողի համար շատ ավելի հաճելի կլինի, որովհետև արդեն ինքը չի վճարի այդ գումարն իր գրպանից, գործատուին էլ փոխհատուցում են հարկի տեսքով․ բավարարում է պահանջը բոլոր երեք կողմերին»,-Yerkir.am-ին ասաց ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Սարգիս Կարապետյանը։

ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամներին կառավարությունում ասել են, որ երբ առաջարկի փաթեթը ներկայացնեն՝ մեկ ամիս ժամկետում պետք է քննվի։ Բայց նրանց հուսադրել է այն հանգամանքը, որ առաջարկը հավանության է արժանացել վարչապետի վերլուծաբանների կողմից և նրանք խոստացել են առաջարկը շատ արագ փոխանցել տարբեր նախարարություններ՝ կարծիքի համար։

«Հիմա եթե առաջարկը պետության կողմի ընդունվի՝ կնշանակի, որ պետությունն իր քայլերի մեջ անկեղծ է՝ անկեղծորեն ուզում է համավարակը վերացնել, աշխատողի առողջական խնդիրները լուծել, գործատուին էլ չնեղացնի՝ փոխհատուցի։ Եթե չի ընդունվում առաջարկը, մի տեսակ ստացվում է, որ ամեն ինչը կեղծ է»,-ասաց Սարգիս Կարապետյանը։

Հիշեցնենք, որ ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի անդամներն օրեր առաջ փորձել էին ՀՀ կառավարության շենքում հանդիպել նաև Առողջապահության նախարար Ավանեսյանին և ներկայացնել իրենց պահանջը՝ եթե ՊՇՌ թեստ հանձնելը պարտադիր է, ապա դրա գումարը պետք է վճարի պետությունը, բայց նախարարն այդպես էլ չէր ընդունել նրանց։

Աննա Բալյան

Մանրամասն՝ տեսանյութում․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica