close
Եղանակը Երևանում
23 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արդյո՞ք պատերազմից առաջ եղել եք Շուշիում․ Տիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանին

Քաղաքական

6 Հոկտեմբերի 2021, 17:47
 Արդյո՞ք պատերազմից առաջ եղել եք Շուշիում․ Տիգրան Աբրահամյանը՝ Փաշինյանին

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Լիտվայում հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում վարչապետի հայտարարությանը, որով նշել է, թե Շուշիում բնակելի շենքեր չեն կառուցվել։ 

Պատգամավորը հետաքրքրվեց՝ արդյո՞ք Փաշինյանը շրջել է Շուշիում ու արդյո՞ք չի տեսել մի շարք շինություններ։

Փաշինյանը նախ հայտնեց, որ իր ասածներին ավելացնելու որևէ նոր բան չունի, դա վերաբերում է նաև իր արած մյուս հայտարարություններին՝ այլ տարածքների վերաբերյալ։  

Հակադարձելով Փաշինյանին պատգամավորը նշեց․  «Դուք Լիտվայում ներկայացնում էիք իրավիճակն այլ կերպ, որ Շուշիում ներդրում չի արվել, բնակելի շենքեր չեն եղել, նախապատրաստված է եղել ի սկզբանե հանձման համար։ Եթե գումարենք դրան ձեր նախկին հայտարարությունները, որ դժգույն քաղաք էր, ապա ձեր հայտարարությունները անհասկանալի ու ընկալելի չեն»։

«Ի՞նչ եք հետապնդում էդ հարցերով։ Ձեզ թվում ա մենակ դո՞ւք եք ու ե՞ս եմ եղել Շուշիում, էլ մարդիկ չե՞ն եղել։ Մյուս տարածքներում մարդիկ չե՞ն եղել, չգիտե՞ն՝ ինչ վիճակ է տիրում այնտեղ։ Զուգահեռ իրականությունների մեջ ենք ապրում։ Ինչ հայտարարել եմ, ճիշտ եմ ասել»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica