close
Եղանակը Երևանում
29 Հունվարի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնվ 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեզ համար հիմա ինֆորմացիայի աղբյուր է թշնամու տրամադրած տեղեկատվությունը․ Աննա Մկրտչյան

Քաղաքական

6 Հոկտեմբերի 2021, 13:33
 Մեզ համար հիմա ինֆորմացիայի աղբյուր է թշնամու տրամադրած տեղեկատվությունը․ Աննա Մկրտչյան

Չի անցնում մեկ շաբաթ, որ չլինի գեթ մեկ քաղաքական իրադարձություն, որը լրացուցիչ ապացույց չհանդիսանա այն բանի, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր օպերատիվ կապով տրվելիք կամ արդեն իսկ տրված խոստումներն  ուղղակի  կյանքի կոչել,  և որևիցե խոստում,  փաստաթղթի  շրջանակներում, թե դրանից դուրս,  որևէ հայկական նպատակադրում չունի. լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով  հայկական oդային տարածքով  Ադրբեջանի իրականացրած թռիչքներին։

 «Երբ ասում ենք, որ  ՀՀ-ն փաստացի դարձել է այս տարածաշրջանում ուղղակի վարչատարածքային միավոր և ոչ թե սուբյեկտ, մեզ ասում են՝ մի' չափազանցրեք: Ինչ  իրականության չափազանցման մասին է խոսքը, եթե հիմա մենք ունենք միջպետական ճանապարհ, որն ուղղակի զավթված է, որն իշխանությունները  փորձում են սահմանային փոքրիկ միջադեպ ներկայացնել։ Մեզ համար հիմա ինֆորմացիայի աղբյուր է թշնամական պետության տրամադրած տեղեկատվությունը»,- ասաց  Աննա Մկրտչյանը։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica