close
Եղանակը Երևանում
26 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եռաբլուրը եռապատկած անձինք «օրինական պահանջի» ինստիտուտը չարաշահում են․ իրավապաշտպան

Քաղաքական

25 Սեպտեմբերի 2021, 14:59
 Եռաբլուրը եռապատկած անձինք «օրինական պահանջի» ինստիտուտը չարաշահում են․ իրավապաշտպան

Օգտվելով, այսպես կոչված, օրինական պահանջ ներկայացնելու իրավունքից, ոստիկանության ծառայողը ներկայացնում է ակնհայտ անօրինական, երբեմն նաև անիրագործելի պահանջ։ Ասենք, օրինակ, հավաքը դադարեցնել այն դեպքում, երբ հավաք գոյություն չունի։ Եվ դրանից հետո անձի նկատմամբ սահմանափակումներ են կիրառվում, վաչական վարույթ է հարուցվում, անձն ազատությունից զրկվում է։ Այս գործիքը լրջորեն չարաշահվում է մեր երկրում։ Կարելի է ասել՝ դարձել է մի գործիք, որը հնարավորություն է տալիս ոստիկանությանը իր համար ոչ ցանկալի ցանկացած մարդկանց խմբի հեռացնել ցանկացած վայրից, երկրում առկա իրավական խնդիրների շուրջ խորհրդարանում կազմակերպված քննարկմանը կարծիք հայտնեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների կողմից իրենց իրավունքների ակնհայտ չարաշահումներին։

Օրինական պահանջի ինստիտուտը քաղաքացիների իրավունքների սահմանափակմանը ծառայեցնելու դրսևորումներից մեկն իրավապաշտպանը համարեց սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում իրենց բողոքն արտահայտող քաղաքացիների նկատմամբ իրականացված քայլերը։

 
 

«Եռաբլուրը եռապատկած անձինք գնացել էին Եռաբլուր, և այնտեղ մի քաղաքացի մուտքի մոտ կանգնել ու իր բողոքն էր արտահայտում։ Որևէ հնարավորություն չկար խոչընդոտելու ոչ մի գործընթացի, որովհետև այնտեղ ոչ մի գործընթաց տեղի չէր ունենում, և ուղիղ եթերով ոստիկանության մի գնդապետ ներկայացնում էր, իր պատկերացմամբ, օրինական պահանջ՝ հեռացե՛ք այստեղից։ Ինչո՞ւ հեռանա։ Միջոցառումը մի քանի հարյուր մետր վերև է, բողոք է հայտնում», - ասաց Մելիքյանը՝ հիշեցնելով, որ դրանից հետո ոստիկանության կողմից կիրառվեց նաև ֆիզիկական բռնություն, բողոքողին ձերբակալեցին։

«Այս իշխանությունները քաղաքական ընդդիմության կամ քաղաքական որոշակի հայացքներ ունեցող անձանց նկատմամբ դրսևորում են ապօրինություններ, կոշտ վարքագիծ, խայտառակություններ, բայց եթե այդպիսի քաղաքական հայացքներ չունես, ամեն ինչ նորմալ է», - ասաց իրավապաշտպանը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica