close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Համայնքների միավորումը՝ նոր գործազրկության պատճառ եւ իշխանության սրտի թեկնածուին՝ պաշտոն

Հասարակություն

24 Սեպտեմբերի 2021, 17:33
 Համայնքների միավորումը՝ նոր գործազրկության պատճառ եւ իշխանության սրտի թեկնածուին՝ պաշտոն

Համայնքները միավորելուց հետո ոչ մի բան չի արվում։ Խոշորացնելուց հետո, ի շահ բնակչության, ինչ-որ բաներ պետք է անեին, բայց ոչինչ չի արվում։ խոշորացման արդյունքում կրճատվեցին աշխատատեղերը, արդյունքում տվյալ համայնքում պակասեց աշխատողների թիվը, նրանց համար ոչինչ չարվեց։ Գյուղի համար էլ ոչինչ չփոխվեց, ոչ մի բան չեղավ։ Նույնը մեր համայնքում՝ Թավշուտում։ Ոչ մի բան չի արվում։ Ինչ էլ արվում է, կենտրոն դարձած բնակավայրերի համար է արվում,-Yerkir.am-ին ասաց Շիրակի Թավշուտ գյուղի նախկին համայնքապետ, ՀՅԴ Աշոցքի կոմիտեության անդամ Սուրեն Սարգսյանը։

Նախկին համայնքապետի խոսքով՝ եթե խոշորացված համայնքն, օրինակ, Աշոցքն է, ապա Աշոցքից այն կողմ որեւէ այլ բնակավայրում որեւէ լուրջ գործ չի արվում․ սա է խոշորացման հետեւանքը։ 

«Էն ժամանակ ամեն համայնք ուներ իր բյուջեն։ Եւ ինքն էր որոշում, թե տվյալ տարում բյուջեի փողը որտեղ ուղղի, ինչ խնդիրներ լուծի։ Եվրոպան խոշորացնում է, բայց իրենք խնդիր չունեն, փող շատ կա։ Էնտեղ մարդիկ ապահով են, բոլորի տանը համակարգիչ կա, բոլորը կարողանում են էդ ծրագրերով իրենց հարցերը լուծել, չհասնել կենտրոններ։ Հայաստանում էդ հնարավորությունը չկա։ Եվրոպայում իրենք միշտ ուսումնասիրում են ուրիշ երկրների, օրինակ՝ Մեծ Բրիտանիայի փորձը։ ժամանակին էնտեղ ես հանդիպել եմ համայնքների ղեկավարների հետ, մասնավորապես՝ Չեխիայում։ Էնտեղ կա փող, չկա ծրագիր, իսկ էստեղ հակառակն է։ Էստեղ խոշորացման արդյունքում ոչ մի խնդիր չեն լուծում, իրենք լուծում են ընդամենը քաղաքական խնդիր։ Նպատակն այն է, որ գործ ունենան մեկ մարդու, ոչ թե շատերի հետ․ ընդամենը սա են լուծում»,-նշեց Սուրեն Սարգսյանը։

Թավշուտի նախկին ղեկավարը նկատում է՝ այն ժամանակ, երբ Հայաստանի որոշ համայնքներ միավորվեցին, դա ընդամենը պիլոտային ծրագիր էր, հանրային քննարկման չդրվեց, մինչեւ օրս էլ այդ համայնքներում ոչ մի միջոցառում չի արվել, ոչ մի հանրային լսում չի եղել։ Թումանյան խոշորացված համայնքի նախկին ղեկավար Լեւոն Զավարյանն էլ բերում է Թումանյան քաղաքի եւ Դսեղի՝ նախատեսվող հնարավոր միավորումը, ինչն, ասում է, սխալ է։

«Դսեղը լավագույն դեպքում Չկալովի հետ պետք է միավորվեր, քանի որ Դսեղում Հովհաննես Թումանյան կա, ու հազարավոր հյուրեր են գալիս։ Եթե կենտրոնը Թումանյան քաղաքը լինի, լուրջ խնդիրներ են լինելու․ հազարավոր հյուրերով գյուղը ղեկավար չի ունենալու։ Թումանյան քաղաքի խոշորացումը Մոտկորի գյուղերի համար նրանով էր նպաստավոր, որ Թումանյանի ամբողջ բյուջեն այդ գյուղեր էր գնում, էստեղ բան չէր մնում։ Ես Թումանյանում 5 տարի համարյա ոչինչ չեմ արել, քանի որ էդ գյուղերը մանկապարտեզ, լուսավորություն, ջրագիծ ու ճամփա չունեին, դա ենք արել։ Էդ ամեն ինչը Թումանյան քաղաքի հաշվին էր»,-Yerkir.am-ին հայտնեց Թումանյանի նախկին ղեկավար Լեւոն Զավարյանը։

Համայնքների խոշորացումը, հետն էլ՝ այսքան քչացնելը Զավարյանը սխալ է համարում։ Սեփական փորձն աչքի առաջ ունենալով՝ կարծում է՝ մի համայնքի հաշվին մյուսում գործ անելը ճիշտ չէ, չհաշված՝ խոշորացումն իր հետ բերում է բազմաթիվ աշխատողների կրճատման։ 


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica