close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վ. Քերոբյանը նեղ պահին երկրպագել է ՀՅԴ-ին

Քաղաքական

23 Սեպտեմբերի 2021, 16:35
 Վ. Քերոբյանը նեղ պահին երկրպագել է ՀՅԴ-ին

Փաշինյանի հողատու իշխանության «մենյուի մասը կազմող» նախարար Վահան Քերոբյանն այսօր, պատասխանելով Yerkir.am-ի հարցին՝ ի՞նչ եք անում, որ գերիները վերադառնան հայրենիք, ասել է՝ «…օրինակ՝ անում ենք էնպես, որ Ամերիկայի Կոնգրեսը հայտարարում է՝ անհապաղ ազատ արձակել հայ գերիներին»:  

Իհարկե, լավ է, որ նախարարը հետևում է ՀՅԴ Հայ դատի գրասենյակի կատարած հսկայածավալ աշխատանքներին, հասցրել է ընթերցել նաև ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի՝ այսօր տարածած հաղորդագրությանը, ըստ որի՝ Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի շարունակական և հետևողական աշխատանքների արդյունքում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երեկ ընդունել է կոնգրեսականներ Ադամ Շիֆի, Բրեդ Շերմանի և Թոնի Քարդենասի առաջարկած օրենսդրական փոփոխությունները, ըստ որոնց՝ Ադրբեջանից պահանջվում է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին, ինչպես նաև քննության ենթարկել Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների դեպքերը։ Ընդունված փոփոխությունը պահանջում է նաև հետաքննություն անցկացնել Արցախում կիրառված թուրքական անօդաչու թռչող սարքերում  ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ։

Այսինքն՝ Փաշինյանի ստորագրած կապիտուլյացիոն հայտարարության համապատասխան դրույթը, որն ի կատար չի ածվել նույն Փաշինյանի իշխանության պարտվողական և թուրքամետ կեցվածքի պատճառով, այսօր փորձում են կյանքի կոչել ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները:

Այսքանից հետո՝ զավեշտ է և ամոթալի, որ հայրենավաճառ իշխանության ներկայացուցիչ-նախարարը, դեմքին լուրջ արտահայություն տալով և գավառական խորամանկություն ցուցաբերելով, սեփական իշխանության խայտառակ դեմքը փրկելու համար փորձում է կախվել փրփուրներից և իշխանության հաջողությունը համարել կամ իրենց վերագրել Դաշնակցության կատարած ահռելի աշխատանքներն ու գրանցած հաջողությունները: Այն Դաշնակցության, որին մի ժամանակ իր շեֆը համարում էր քաղաքական բացիլ կամ զրո ազդեցություն ունեցող ուժ:

Դե, բնական է՝ մարդը մահվան նախօրեին կամ կյանքի նեղ օրերին բնազդաբար միշտ Աստված է կանչում: Էլ ո՞ւմ անունը պետք է տար Վահան Քերոբյանը սեփական իշխանության մահվան նախօրեին ու պարտվողականության այս ամոթալի փուլում, եթե ոչ՝ Դաշնակցության՝ որպես Հայաստանի ու հայ ժողովրդի ծանրագույն օրերի միակ հույս ու ապավենի:

Վահե Սարգսյան    

 

 

Երիտասարդները հարցեր ունեն
20 Հոկտեմբերի 2021, 21:24 Երիտասարդները հարցեր ունեն

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica