close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Համայնքների խոշորացման մեջ քաղաքական միտումնավոր նպատակ եմ տեսնում, սատարել եմ «Հայաստան» դաշինքին, ճիշտ եմ արել. Գեղամասարի ղեկավար

Քաղաքական

22 Սեպտեմբերի 2021, 15:20
 Համայնքների խոշորացման մեջ քաղաքական միտումնավոր նպատակ եմ տեսնում, սատարել եմ «Հայաստան» դաշինքին, ճիշտ եմ արել. Գեղամասարի ղեկավար

Արդեն իսկ խոշորացված Գեղամասար համայնքը նորից ուզում են խոշորացնել, դրա նպատակը չեմ կարողանում հասկանալ. խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

«Եթե մի համայնք արդեն ունեցել է իր հաջողությունները, կարողացել է իր կառավարման տարիներին բարձր արդյունքներ ցույց տալ, ինչո?ւ են դարձյալ խոշորացնում»,- ասաց նա։

Ավետյանը հայտարարեց, որ խոշորացման մեջ ուղղակի քաղաքական միտումնավոր նպատակ է տեսնում, որը, նրա խոսքով, ոչ ոք չի կարող ժխտել։  

«Դա առաջացել է այն ժամանակ, երբ խորհրդարանական ընտրություններում ունեցա իմ քաղաքական հայացքը, սատարեցի «Հայաստան» դաշինքին։ Այժմ, տեսնելով սահմանային իրավիճակը, ես իմ տեսակետի մեջ ավելի եմ հիմնավորվում, որ ճիշտ եմ արել»,- ասաց Հակոբ Ավետյանը։

Համայնքապետի խոսքով՝ Գեղամասարը փռված է սահմանի փեշով, 18 գյուղն ունի 80 կմ սահմանային գիծ, որը չի կարելի համեմատել, օրինակ, Էջմիածնում կամ որևէ կենտրոնական հատվածում գտնվող գյուղերի հետ։ 

«Այս գյուղերը ունեն բազմաթիվ խնդիրներ՝ և՛ անվտանգության, և' տնտեսական։ Անկախ նրանից, թե ով որ բնակավայրում է ապրում, մենք ունենք մեկ նպատակ՝ տեսնել ուժեղ Հայաստան և բարձր մակարդակի տնտեսություն։ Այդ հարցը ոչ մեկի կողմից չի քննարկվում։ Մարդիկ տեսնում են, որ այդ գյուղերում վտանգավոր է ապրելը, սկսում են արտագաղթել։ Պետության առաջնահերթ խնդիրներից պետք է լինի անվտանգությունը, և խնդրում եմ, որ կառավարությունը հաշվի առնի այդ ամենը, հանրային լսումներ անցկացնի, հաշվի առնի ժողովրդի կարծիքը, և ինձ թվում է, որ հաստատ կփոխի իր մոտեցումն այդ համայնքի շուրջ»,- հայտարարեց Հակոբ Ավետյանը։

ԱԺ-ում անցկացվում են «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և կից օրենսդրական փոփոխությունների փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումներ:

Շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է ՀՀ 441 համայնքը միավորել և դարձնել 37 խոշորացված համայնք:

Երիտասարդները հարցեր ունեն
20 Հոկտեմբերի 2021, 21:24 Երիտասարդները հարցեր ունեն
Արմաշում շչակ է գործարկվելու
20 Հոկտեմբերի 2021, 13:25 Արմաշում շչակ է գործարկվելու

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica