close
Եղանակը Երևանում
27 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տեսչական մարմինները շարունակում են հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքները

Հասարակություն

22 Սեպտեմբերի 2021, 13:25
 Տեսչական մարմինները շարունակում են հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողական աշխատանքները

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համագործակցույթամբ սեպտեմբերի 18-ին մշտադիտարկել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի հասարակական տրանսպորտը: 

ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետներն ուսումնասիրել են Կենտորոնում ուղևորափոխադրում կատարող 35 տրանսպորտային միջոց: Հայտնաբերվել է վարորդների կողմից դիմակ չկրելու 6 դեպք: Այդ խախտման հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ: 

Վերահսկողությանը  զուգահեռ՝ տրանսպորտային մասնագետները հասարակական տրանսպորտի ուղևորներին և ուղևորափոխադրողներին նորից իրազեկել են Covid-19-ի հակահամաճարակային կանոնները (դիմակի կրում, տրանսպորտային միջոցներում ախտահանիչ հեղուկների առկայություն, գերբեռնված երթևեկության բացառում, սոցիալական հեռավորության պահպանում, տրանսպորտային միջոցների ախտահանում) պահպանելու խիստ անհրաժեշտության մասին: 

Տեսչական մարմինների վերահսկողությունը կշարունակվի նաև առաջիկա ոչ աշխատանքային օրերին։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica