close
Եղանակը Երևանում
27 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանից ժամանած ուխտավորները ռուս խաղաղապահների աջակցությամբ այցելել են Լեռնային Ղարաբաղի Ամարասի վանք. ՌԴ ՊՆ

Արցախ

22 Սեպտեմբերի 2021, 12:18
 Հայաստանից ժամանած ուխտավորները ռուս խաղաղապահների աջակցությամբ այցելել են Լեռնային Ղարաբաղի Ամարասի վանք. ՌԴ ՊՆ

Հայաստանից ժամանած ուխտավորները ռուս խաղաղապահների աջակցությամբ այցելել են Լեռնային Ղարաբաղի Ամարասի վանք: Մարտունիի շրջանում սահմանազատման գծի մոտ գտնվող սրբավայր են այցելում ուխտավորներ Լեռնային Ղարաբաղից, ինչպես նաև Հայաստանից և այլ երկրներից. հայտնում է ՌԴ ՊՆ-ն: 

Խաղաղապահներն ապահովում են ուխտավորների անվտանգությունը շարժման և Ամարասի վանական համալիր այցելելու ընթացքում և եկեղեցական ժամերգությունների ժամանակ: 

Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի վերականգնմանը:

Հրադադարի պայմանագրի ստորագրման արդյունքում, ռազմական գործողությունների ավարտից հետո, վաղ միջնադարյան Ամարաս վանքը հայտնվել է սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ: Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները կանոնավոր կերպով ապահովում են այս սրբավայր այցելել ցանկացող ուխտավորների անվտանգությունը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica