close
Եղանակը Երևանում
27 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նոր խորհրդարանի մեկնարկից մեկ ամիս անց պատգամավորները պասիվ են. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

22 Սեպտեմբերի 2021, 09:21
 Նոր խորհրդարանի մեկնարկից մեկ ամիս անց պատգամավորները պասիվ են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած ութերորդ գումարման խորհրդարանը գործում է դեռ օգոստոսից, սակայն այս ընթացքում իշխանական ՔՊ խմբակցության պատգամավորները ընդամենը մեկ օրենսդրական նախաձեռնություն են հեղինակել, այն էլ՝ լրատվամիջոցների եւ լրագրողների աշխատանքը դժվարացնող:

Այս պահին խորհրդարանի կայքի Նախագծեր բաժնում ընդգրկված է 51 հարց, որից միայն ««Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծն է հեղինակված ՔՊ պատգամավորների կողմից: Ընդ որում՝ այս նախագծի մասին նրանք խոսել էին՝ դեռ նախորդ գումարման խորհրդարանից սկսած, սակայն ավարտին հասցրել եւ դրել են շրջանառության մեջ միայն այս գումարման խորհրդարանում:

Մեկ այլ նախագիծ էլ՝ ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» նախագիծը, հեղինակել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը: Դրանով պատգամավորը նախատեսում է արտոնյալ ու առաջնահերթ պայմաններ զինծառայողների համար, որոնք երբեմն ստիպված են լինում քաղաքացիական հիվանդանոցներում 20 օրով հերթ կանգնել:

Հավելենք, որ նոր խորհրդարանում շրջանառվող 51 նախագծերից 49-ը հեղինակել է Կառավարությունը»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica