close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

2-րդ վտանգավոր արարի՝ Էրդողանի հետ գաղտնի-դավադիր բանակցությունների փուլում ենք. Ա. Խամոյան

Քաղաքական

21 Սեպտեմբերի 2021, 19:52
 2-րդ վտանգավոր արարի՝ Էրդողանի հետ գաղտնի-դավադիր բանակցությունների փուլում ենք. Ա. Խամոյան

«Այս իշխանությունը, այո՛, եկավ իշխանության հենց պառակտման հողի վրա, հիշում եք սևեր-սպիտակներ, հեղափոխականներ-հակահեղափոխականներ բաժանումները և հիմա էլ այն շարունակվում է․ հիմա էլ իրենք փորձում են ցույց տալ, որ հասարակության մի հավածի համար մեկ է 44-օրյա պատերազմը, հայրենիքի 75 տոկոս կորուստը, նահատակված հայորդիները, բայց իրենց չի հաջողվելու։ Լիահույս եմ, որ մեր հասարակությունն արթանանալու և զարթոնք է ապրելու»,-դեպի Եռաբլուր կազմակերպված երթ-մոմավառության ժամանակ նման համոզմունք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ Yerkir.am-ի հետ ունեցած զրույցի ժամանակ։

Հարցին, ըստ որի՝ իշխանությունն ասում է , թե ժողովուրդն իրենց մանդատ է տվել և ինչ կուզեն կանեն, պատգամավորը նշեց․ «Էդպես չի, ուզում եմ հիշեցնել, որ 2 միլիոն ընտրողներից ընդամենը 600 հազարն է ձայն տվել այս իշխանություններին, և դա իրենց իրավունք չի վերապահում հայտարարելու, որ ժողովուրդն իր ամբողջականության մեջ իրենց մանդատ է տվել՝ անելու այն, ինչ ցանկանում են»։

Ըստ պատգամավորի՝ ցանկացած քայլ փորձում են գցել ժողովրդի գրպանը, և հիմա մենք շատ վտանգավոր գործընթացի, ըստ էության երկրորդ արարի ականատեսն ենք լինում, երբ փորձ է արվելու Թուրքիայի հետ հաշտեցման՝ իշխանությունների դավադիր այդ ծրագիրը կրկին գցել ժողովրդի գրպանը։

«Դուք տեսնում եք, որ «դրական ազդակներով» են փոխանակվում Թուրքիայի նախագահն և Հայաստանի վարչապետը: Վերջերս հայտնի դարձավ, որ Փաշինյանը կրկին ժողովրդից գաղտնի հանդիպում է խնդրել Էրդողանի հետ, այն Նիկոլ Փաշինյանը, ով հայտարարում էր, որ ժողովրդից որևէ բան չի թաքցնելու։ Իսկ հիմա պարզվում է, որ գաղտնի բանակցությունների մեջ է։ Արցախյան 2-րդ պատերազմից առաջ գաղտնի բանակցությունների մեջ էր Ադրբեջանի նախագահի հետ, և հիմա, երբ երկրորդ արարն է մեկնարկել, պարզվում է, որ գաղտնի բանակցությունների մեջ է Էրդողանի հետ։ Եթե հայացք ենք նետում 30 տարիներին, ակնհայտ է, որ մեր պետությունը, մեր ինքնիշխանությունը երբեք այսքան խոցված ու վտանգված չի եղել։ Ես դա ցավով եմ արձանագրում»,-ասաց Ագնեսա Խամոյանը։ 

Պատգամավորի խոսքի մանրամասները՝ տեսանյութում.

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica