close
Եղանակը Երևանում
25 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ունենք Արցախյան երեք պատերազմի զոհերի անարգված արյուն և ոչնչացված իդեալներ․ այսօր անկախության տոնը չէ, այսօր նրա մեռելոցն է․ Արմեն Աշոտյան

Քաղաքական

21 Սեպտեմբերի 2021, 15:02
 Ունենք Արցախյան երեք պատերազմի զոհերի անարգված արյուն և ոչնչացված իդեալներ․ այսօր անկախության տոնը չէ, այսօր նրա մեռելոցն է․ Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել 2021 թվականի Անկախության օրվա կապակցությամբ։

«Ոչ մի կերպ չի շնորհավորվում…

Պետություն չունենք։ Անկախություն չունենք։ Պատիվ չունենք։ Արցախ չունենք։ 5 000 հոգի չունենք։ Գերիներին չունենք։ Դիակները չունենք։ 

Ունենք միայն կորսված արժանապատվության ֆանտոմային ցավեր։

Ունենք Արցախյան երեք պատերազմների զոհերի անարգված արյուն և ոչնչացված իդեալներ։

Անկախությունը Նոր տարի չէ, որ քեզանից անկախ գալիս է՝ նշես-չնշես։

Անկախությունը օրացույցով չէ, որ եթե կարմիր է, ապա կա։

Այսօր անկախության տոնը չէ, այսօր նրա մեռելոցն է», - գրել է նա։

Արտագաղթի ժամանակագրություն
23 Հոկտեմբերի 2021, 15:33 Արտագաղթի ժամանակագրություն

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica