close
Եղանակը Երևանում
25 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քայլապետության 3 և 88-ի շարժման ավարտի 30 տարին

Քաղաքական

21 Սեպտեմբերի 2021, 13:59
 Քայլապետության 3 և 88-ի շարժման ավարտի 30 տարին
Քայլապետության 3 և 88-ի շարժման ավարտի 30 տարին
Քանդելն ավելի հեշտ է, քան կառուցելը։ Նիկոլենք դա ապացուցեցին։
3 տարում նրանք ոչնչացրեցին 30 տարվա ձեռքբերումները՝ 88–ի շարժման արդյունքները։
3 տարում նրանք վերացրեցին Արցախի պետականությունը։
3 տարում նրանք հանձնեցին Արցախի տարածքների մեծ մասը։
3 տարում նրանք հաղթած բանակը դարձրեցին պարտված։
3 տարում նրանք Հայաստանի ինքնիշխանությունը դրեցին հարցականի տակ․ ՀՀ-ն հիմա մազից է կախված։
3 տարում մեր ազգի դիմագիծը փոխվեց ու դարձավ «ժողովրդական», այն է՝ ամբոխային։
3 տարում նիկոլենք արեցին այն, ինչ չէին կարողացել անել մեր թշնամիները 30 տարում։
Եվ վերջապես՝ 3 տարում նիկոլենք 30 տարվա հանրապետությունը վերածեցին քայլապետության ու հիմա «գունագեղ» ձևով նշում են այդ քայլապետության 3 տարին։
Շնորհավո՛ր տոնդ իմ բզկտված, ներսից ու դրսից ասպատակության ենթարկված Հայաստան։ Քայլապետությունը պետք է վերացվի ու մենք պետք է կրկին վերադառնանք հանրապետության տոներին։
 
ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյան

Արտագաղթի ժամանակագրություն
23 Հոկտեմբերի 2021, 15:33 Արտագաղթի ժամանակագրություն

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica