close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հույսի արահետը 1 տարեկան է

Հասարակություն

21 Սեպտեմբերի 2021, 12:17
 Հույսի արահետը 1 տարեկան է

Սեպտեմբերի 20-ին Երևանի բուսաբանական այգու «Հույսի արահետ»-ում տեղի ունեցավ Խաչարձանի օրհնության կարգն ու բացման արարողությունը: Արահետի հիմնադրման օրից սա թվով 7-րդ միջոցառումն էր: Համառոտ անրադառնալով Արահետի անցած մեկամյա ուղուն, նախաձեռնության կազմակերպիչ, պատմաբան Սամվել Բաղդասարյանը ընդգծեց, որ հանգամանքների բերումով, հայ ժողովրդի համար դժվարին տարվան զուգահեռ` Արահետն էլ, ասես, ստիպված եղավ հասունանալ առավել արագ` հասակ առնելով ոչ միայն յուրաքանչյուր տնկված ծառի հետ, այլև հոգևոր, մշակութային միջոցաումներով: Նշվեց Կոմիտաս Վարդապետի ծննդյան 151-ամյակը, հիշատակվեց Հայոց Մեծ Եղեռնի 106-րդ տարելիցը, որի շրջանակներում տեղի է ունեցել «106 տարի` 106 ծառի խորհրդով» տնկարկումը, նշվեց Հաղթանակի օրն ու Սարդարապատի հերոսամարտը, որի 103 ծառի տնկումը տեղի կունենա սույն թվականի հոկտեմբեր ամսին: Իսկ Արահետի պայմանական «թանգարանը» համալրեցին խորհրդանշական` «Կենաց ծառը», «Ծառ հիշատակաց»-ն ու «Ծառ ապրողաց»-ը:

«Հայկական շատ ընտանիքներում, զավակի առաջին տարեդարձը նշվում է մկրտությամբ և հիշարժան նվերով: Նվերը` խորհրդանշական Խաչարձանն է /քանդակագործ` Արմեն Եղիազարյան/, որի օրհնության կարգը, նման է մկրտության, ուստի Արահետին հարկավոր է նաև հոգևոր նոր անուն: Արահետին ապրեցնողը այս մեկ տարվա ընթացքում եղել է հույսը: Այլևս սա Հույսի արահետ է», - ամփոփելով իր խոսքը նշեց Ս.Բաղդասարյանը:

Անդրադառնալով Խաչարձանին զետեղված գրությանը` «Հայոց մեծ Եղեռնի 106-րդ և Սարդարապատի հերոսամարտի 103-րդ տարելիցին», Տեր Վանանդ քահանա Անդրեասյանը կարևորեց. «Մեկը տխուր առիթ է, մյուսը` ուրախ: Բայց և՛ տխրության պահին, և՛ ուրախության պահին պետք է լինենք միասնական: Անցած տարվա ընթացքում ունեցանք 44-օրյա պատերազմ, մեր տղաները անհավասար պայքար մղեցին թուրքի դեմ` չխնայելով, Աստծո կողմից տրված ամենաթանկը` կյանքը: Մենք պետք է ապրենք այնպես, որ տղաները` նայելով վերևից, չզղջան, ապրենք միասնական, սիրով, ներողամտությամբ: Եվ այս Խաչարձանը պետք է դառնա ասվածի վկայությունը»: Նշենք, որ Խաչարձանի տեղադրումն, ինչպես նաև Արահետի ընթացիք աշխատանքները իրականացվել են Ֆրեզնոյի հայ համայնքի ներկայացուցիչ` Համլետ Չոբանյանի ընտանիքի օժանդակությամբ: Հատուկ շնորհակալություն Երևանի բուսաբանության ինստիտուտի տնօրեն` Անահիտ Ղուկասյանին` Արահետի կողքին լինելու համար: Ինչպես նաև շնորհակալություն Արահետի աշխատանքներին մասնակցած բոլոր գաղափարակից-ընկերներին` սրտացավ վերաբերմունքի համար: Միջոցառմանը մասնակցեցին Քանաքեռ –Զեյթուն վարչական շրջանի № 147 դպրոցի աշակերտները` ուսուցիչ Սոֆյա Ղամբարյանի գլխավորությամբ, Արահետի մշտական այցելուներ, հյուրեր:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica