close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Խաչատրյանի հանրահայտ մերձավորը՝ իրավապահների ուշադրության կենտրոնում. «Հրապարակ»

Մամուլի տեսություն

21 Սեպտեմբերի 2021, 08:08
 Սերժ Սարգսյանի եւ Գագիկ Խաչատրյանի հանրահայտ մերձավորը՝ իրավապահների ուշադրության կենտրոնում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի եւ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հանրահայտ մերձավոր Վահրամ Գյուրողլյանը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում։ Նա անցնում է ապօրինի ծագման գույքի բռնագանձման գործով, ՊԵԿ նախկին պաշտոնյային, նրա տիկնոջը, որդուն, անգամ զոքանչին ծանուցել են առաջիկա օրերին ներկայանալ ու բացատրություններ տալ իրենց անունով սեփականության օրինականության հետ կապված։

Հիշեցնենք, որ Գյուրողլյանը ՊԵԿ երկարամյա աշխատակիցներից է, եղել է ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչության պետը, ապա Բագրատաշենի զննման վարչության պետը։ Նախկինում նրա անունը մամուլում հաճախ էր շրջանառվում «լեւի գործեր» անելու համատեքստում։

Ըստ նույն աղբյուրների՝ Գյուրողլյանը խոշոր բիզնես ունի Վիեննայում: Գյուրողլյանին ամենասկզբում հովանավորում էր Սերժ Սարգսյանի փեսան՝ Հայկ Խաչատրյանը։ Հետո դարձավ նաեւ Գագիկ Խաչատրյանի մտերիմը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ալիեւեան Փառք…Եւ Բարք
15 Հոկտեմբերի 2021, 21:40 Ալիեւեան Փառք…Եւ Բարք

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica