close
Եղանակը Երևանում
16 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երբեք չեմ թաքցրել իմ լավ հարաբերությունները Ռոբերտ Քոչարյանի հետ. Սամվել Կարապետյան․ Sputnik Արմենիա

Հասարակություն

20 Սեպտեմբերի 2021, 19:18
 Երբեք չեմ թաքցրել իմ լավ հարաբերությունները Ռոբերտ Քոչարյանի հետ. Սամվել Կարապետյան․ Sputnik Արմենիա
«Sputnik Արմենիա»-ն հարցազրույց է արել «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանի հետ։
 

Ռոբերտ Քոչարյան ասելով՝ մենք պետք է հասկանանք, թե ում մասին է խոսքը, Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում հայտարարեց «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ նպատակ ուներ նա՝ 2020 թվականին գրավ տրամադրելով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու համար։

«Ռոբերտ Քոչարյան ասելով`մենք պետք է հասկանանք, թե ում մասին է խոսքը։ Ռոբերտ Քոչարյանը եղել է Արցախի Հանրապետության առաջին նախագահը, Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը և ամենակարևորը` Հայաստանի հաղթանակի կերտողներից մեկը, հետևաբար երբ նման հնարավորություն կար, ես անպայման պետք է մասնակցեի։ Ու ընդհանրապես՝ ոչ մի անգամ չեմ թաքցրել իմ լավ հարաբերությունները Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ։ Դրա համար էլ այդպիսի խնդիրներ չունեի»,-ասել է նա։

Կարապետյանը նաև նշել է, որ այդ քայլից հետո իշխանությունների կողմից որևէ արձագանք չի եղել, ու դա չի ազդել նրանց հետ ունեցած հարաբերությունների վրա։

Ալիեւեան Փառք…Եւ Բարք
15 Հոկտեմբերի 2021, 21:40 Ալիեւեան Փառք…Եւ Բարք

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica