close
Եղանակը Երևանում
27 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սյունիքի այլընտրանքային ճանապարհը՝ թշնամու ուղիղ նշանառության տակ․ գնդապետ ազատամարտիկ

Քաղաքական

20 Սեպտեմբերի 2021, 17:58
 Սյունիքի այլընտրանքային ճանապարհը՝ թշնամու ուղիղ նշանառության տակ․ գնդապետ ազատամարտիկ


Այլընտրանքային ճանապարհը, որով առաջարկվում է փոխարինել Գորիս-Կապան միջպետական ճանապարհը, ունի բարդ ռելիեֆ եւ խոշոր մեքենաների համար դժվարանցանելի է, չի կարող փոխարինել միջպետական ճանապարհին։ Միջպետական ճանապարհը կառուցվել է ՀԽՍՀ կառավարության որոշմամբ՝ Հայաստանի ինքնուրույն եւ սուվերեն տարածքում, որը Նիկոլ Փաշինյանը նվիրում է թուրքերին, որպեսզի նրանք կարողանան ունենալ մահակ եւ ազդեցություն Հայաստանի եւ Իրանի նկատմամբ։ Հայաստանն այստեղ միակ երկիրն է, որն Իրանին թույլ է տալիս կապվել Եվրոպայի եւ Սեւծովյան ավազանի հետ,-Yerkir.am-ի հետ զրույցում ասաց գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանը։

նրա խոսքով՝ Գորիս-Կապան-Իրանի հետ սահման ճանապարհն ունի միջազգային-ստրատեգիական նշանակություն Հայաստանի եւ Իրանի համար։

«Այլընտրանքային՝ Տաթեւով ճանապարհը չի կարող փոխարինել միջպետականին։ Երբ 90-ականներին կառուցվում էր Իրանի հետ կապող Մեղրու-Ագարակի կամուրջը, ես այն ժամանակ պետնախարար Վազգեն Սարգսյանի օգնականն էի, եւ այդ խոշոր կոնստրուկցիաները տանում էինք այդ ճանապարհով։ Հիշում եմ, որ խոշոր տեխնիկա ու տրակտորներ էին աշխատում, որ ճանապարհները լայնացնեն՝ կամրջի կոնստրուկցիաները սահման հասցնելու համար։ Այնպես որ, այդ ճանապարհը չի կարող փոխարինել․ այն ոչ միայն երկար է, նաեւ տեխնիկական հնարավորություններով չի կարող փոխարինել մայրուղուն»,-նշեց Վոլոդյա Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ Իրանի հետ Հայաստանը, այնուամենայնիվ, սահման կունենա, բայց սահման հասնելու համար ճանապարհն անհամեմատ ավելի երկար կլինի։ Դրանից բացի, այլընտրանքային ճանապարհը եւս թշնամու ուղիղ նշանառության տակ է։

«Մենք Իրանի հետ տեղաշարժ կունենանք, բայց այդ ճանապարհը՝ Տաթեւ-Տանձավեր-Վերին Խոտանան-Կապանը, 3-4 անգամ ավելի երկար կլինի, քան այսօրվա ճանապարհն է։ Դրանից բացի, այդ ճանապարհը Կապանում միանում է մայրուղուն հենց այնտեղ, որի դիմաց թշնամին լեռնային դիրքում՝ 150-200 մետր հեռավորության վրա է։ Այսինքն, ցանկացած պահի թշնամին այդ ճանապարհն էլ կարող է փակել՝ կրակի տակ պահելով այն»,-Yerkir.am-ին ասաց գնդապետ ազատամարտիկը։

Այս հատվածը եւս թշնամուն հանձնելով, Հովհաննիսյանի խոսքով, Հայաստանը վերջնականապես դադարում է ազգ ու միջազգային գործոն լինելուց։

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica