close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չգիտեմ, թե ինչու են նախատեսել նման բացառություն․ Արա Բաբլոյանը՝ բարձրաստիճան պաշտոնյաներին ՊՇՌ թեստ հանձնելու պարտականությունից ազատելու մասին

Հասարակություն

18 Սեպտեմբերի 2021, 13:56
 Չգիտեմ, թե ինչու են նախատեսել նման բացառություն․ Արա Բաբլոյանը՝ բարձրաստիճան պաշտոնյաներին ՊՇՌ թեստ հանձնելու պարտականությունից ազատելու մասին

«Չգիտեմ, թե ինչու են նախատեսել նման բացառություն», - անդրադառնալով արդարադատության նախարարության ներկայացրած օրինագծին, որի հաստատման դեպքում բարձրաստիճան պաշտոնյաները կազատվեն ՊՇՌ թեստ հանձնելու պարտականությունից, ասել է «Արաբկիր» ԲԿ ղեկավար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը՝ «Sputnik Արմենիա»-ին։

Նա շեշտել է, որ իր համար ՀՀ նախագահը, վարչապետը, նախարարը կամ շարքային քաղաքացին նույն հարթությունում են, բոլորին պետք է ցուցաբերվի նույն մոտեցումը, բոլորը պետք է ենթարկվեն նույն կարգ ու կանոնին։

«Վստահ չեմ, որ նախագահը կամ մեկ այլ բարձրաստիճան պաշտոնյա պետք է համաձայն լինի դրան։ Մենք, ամեն դեպքում, պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր անձ ունի իր պատկերացումն այդ հարցում, բայց հանրության իրավունքն էլ կախված է յուրաքանչյուրի վարքագծից», - ասել է Արա Բաբլոյանը։

 
 

Նրա կարծիքով` երբ առկա են համավարակի տարածման մտահոգիչ ցուցանիշներ, ապա հարց է առաջանում, թե արդյոք անհատի իրավունքը կարո՞ղ է գերակա լինել հանրության իրավունքից։ Պետք է ստեղծել պայմաններ, որպեսզի մարդիկ ավելի ակտիվ մասնակցեն պատվաստման գործընթացին։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica