close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայկ Հովհաննիսյանը դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

Քաղաքական

18 Սեպտեմբերի 2021, 10:43
 Հայկ Հովհաննիսյանը դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

Երևանի ավագանու նախկին անդամ, ՔՊ-ական Հայկ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել եւ հայտնել է, որ դուրս է գալիս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

«Հարգելի՛ ընկերներ։

Երկար տարիներ արտերկրում ապրելուց հետո որոշում կայացրեցի վերադառնալ հայրենիք, ու ձեռք բերածս գիտելիքն ու փորձը ծառայեցնել Հայաստանին։ Երկրում դրական փոփոխության ակնկալիքով անդամակցեցի ՔՊ Կուսակցությանը (2016թ):

Այս 5 տարիների ընթացքում անկեղծ եմ եղել իմ ցանկություններում՝ հայրենիքիս ու համաքաղաքացիներիս հանդեպ։ Հասցրել եմ նաև ձեռք բերել լավ ընկերներ թե կուսակցության ներսում, թե քաղաքական դաշտում և թե 2020թ. ռազմի դաշտում։ Հավատարիմ եմ եղել կուսակցության որդեգրած գաղափարներին։

Առանձնակի շնորհակալություն եմ ուզում հայտնել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ վստահության և համագործակցության համար։ Ուր էլ որ լինեմ, շարունակելու եմ ծառայեցնել գիտելիքներս բացառապես ի շահ Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացու։ Այս պահից սկսած պատրաստ եմ լսելու թե աշխատանքի և թե համագործակցության առաջարկներ։

Հ.Գ. ՔՊ կուսակցության հարգելի նախագահ Սուրեն Պապիկյան։ Գրառումս կարող եք հիմք ընդունել, որպես կուսակցությունից դուրս գալու դիմում»,- ասվում է գրառման մեջ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica