close
Եղանակը Երևանում
20 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանը չի ցանկանա խաղադրույք կատարել պարտված ջոկերի վրա, որը գնում է միակողմանի զիջումների․ Արամ Շահնազարյան

Քաղաքական

17 Սեպտեմբերի 2021, 21:00
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իրանը չի ցանկանա խաղադրույք կատարել պարտված ջոկերի վրա, որը գնում է միակողմանի զիջումների․ Արամ Շահնազարյան

ՀՀ վարած արտաքին քաղաքականությունը Իրանի կտրվածքով ունի բազմաթիվ անորոշություններ և հակասություններ և դրանք, բնականաբար, ազդում են Իրանի վերաբերմունքի, տարածաշրջանային քաղաքականության, Իրան-Հայաստան հարաբերությունների, Իրան-Ադրբեջան հարաբերությունների և դրանց հավասարակշռության վրա՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց Հյուսիսային Իրանի ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ, Իրանի «Ալիք» օնլայնի պատասխանատու խմբագիր  Արամ Շահնազարյանը։

«Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում կատարած հայտարարությունը բեռնափոխադրումների հետ կապված, միանշանակ բացասաբար է ազդելու Իրանի վերաբերմունքի վրա հայ-իրանական հարաբերություններին տնտեսական կտրվածքով»,-ասաց նա՝ նկատի ունենալով Փաշինյանի հայտարարությունը, որ ինքն Ադրբեջանի հետ պայմանավորվել է միայն տեղական բեռնափոխադրումների անվտանգության մասին, օտարերկրյա բեռնափոխադրումներին դա չի վերաբերել։

Արամ Շահնազարյանի համոզմամբ, այս հայտարարությունները ստվերելու են այն բոլոր նախագծերը, որոնք նախատեսվում էին դեռ նախորդ իշխանությունների օրոք՝ Հայաստանը դարձնել տարանցիկ ճանապարհ դեպի Հյուսիս Իրանի համար՝ Իրանը ևս հետաքրքրված էր այդ նախագծերով, հայ-իրանական երկաթգիծը, Հյուսիս-Հարավ ճանապարհը, որը պետք է որպես այլընտրանք օգտագործվեր Իրանին դեպի Հյուսիս Վրաստանի վրայով Ռուսաստան, Սև ծով և եվրոպական երկրներ գնալու համար, ստվեր է նետվելու այդ բոլորի վրա։

Բացի այդ հայտարարություններից, Արամ Շահնազարյանի համոզմամբ, հայ-իրանական հարաբերություններին մեծ հարված հասցրեց ՀՀ անորոշ քաղաքականությունը, Հայաստանի դեսպանատան բացումը Իսրայելում, հայ-իսրայելական հարաբերությունների կտրուկ բարելավումը։

«Հիմա այն, ինչ տեղի է ունենում այսօր Հայաստանի հարավային շրջաններում, որոշակիորեն Սյունիքում, Մեղրու միջանցք կոչվածը, այն հավակնությունները, որն Ադրբեջանը ունի ՀՀ տարածքների նկատմամբ, այն չհաշվարկված, անիմաստ չգիտես ինչպես հորինված զիջումները, որ անում են, այն բոլոր գաղտնի պայմանավորվածությունները, որոնք կան, բոլորը բացասաբար են ազդելու հայ-իրանական հարաբերություննեի վրա»,-ասաց նա։

Արամ Շահնազարյանը համոզված է, որ Հայաստանը դեռևս շարունակում է շատ մեծ ռազմավարական նշանակություն ունենալ Իրանի համար, Իրանում գիտակցում են, որ Հայաստանը այն սեպն է, որը խրված է թուրքական աշխարհում, անջատում է թուրքական աշխարհը, թույլ չի տալիս, որպեսզի Թուրքիան ուղղակի ցամաքային կապ ունենա Ադրբեջանի հետ, թույլ չի տալիս, որ կյանքի կոչվի թուրանական մեծ երազանքը։ Իրանը գիտակցում է, թե Հայաստանի գոյությունը ինչպես է ազդում իր անվտանգային մթնոլորտի ապահովման վրա։ Բայց մի հանգամանք կա, որ դու երբեք խաղադրույք չես կատարի պպարտված ջոկերի վրա, ցավոք սրտի ՀՀ-ն հայտնվել է բացարձակ պարտվող ջոկերի՝ զիջողի դերում։

«Ոչ մի պետություն չի ցանկանա խաղադրույք կատարել նման մի իշխանության վրա, որն առանց որևէ փաստաթղթի, առանց որևէ պարզաբանման, առանց որևէ տրամաբանության գնում է միայն ու միայն միակողմանի զիջումների»,-ասաց նա։

Իրանի անձնագրերով ենթադրյալ ադրբեջանցիները, որ պարբերաբար ներթափանցում են Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների տարածք, Արամ Շահնազարյանի կարծիքով, Իրանի հատուկ ծառայությունների ուշադրության առանցքում են։ Ինչպես նաև ահաբեկիչները։

Այն ձախավեր քաղաքականությունը, որը վարեց ՀՀ գործող իշխանությունը 2018 թ-ից ի վեր իր բացասական ազդեցությունն է թողել նաև իրանահայ համայնքում՝ վստահեցրեց Արամ Շահնազարյանը։

«Այս իշխանության քաղաքականությունը, որը նաև տարածեց Սփյուռքի վրա, որպեսզի իր հենարանները գտնի, հայ հասարակությունը բաժանել թշնամի ճամբարների, յուրայինների և ոչ յուրայինների, սևերի և սպիտակների։ Դա նրանք սիստեմատիկ կերպով փորձում են տարածել նաև Սփյուռքում»,-ասաց նա։

Արամ Շահնազարյանը նկատեց, որ սփյուռքահայ ուսուցիչներին վերապատրաստելու, դասագրքեր տրամադրելու գործընթացն էլ նորմալ վիճակում չէ այս իշխանությունների օրոք, քանի որ այն ապազգային չափորոշիչներն ու մոտեցուները, որ մտցրել են, ավելի լավ է Սփյուռք չարտահանվի։

Աննա Բալյան

Ամբողջական հարցազրույցը տեսանյութով․

Արմաշում շչակ է գործարկվելու
20 Հոկտեմբերի 2021, 13:25 Արմաշում շչակ է գործարկվելու

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica