close
Եղանակը Երևանում
27 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
27 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան բախվել է Գերմանիայի կողմից զենքի մատակարարման ոչ պաշտոնական էմբարգոյի

Աշխարհ

17 Սեպտեմբերի 2021, 15:58
 Թուրքիան բախվել է Գերմանիայի կողմից զենքի մատակարարման ոչ պաշտոնական էմբարգոյի

Թեև Գերմանիան պաշտոնապես զենքի էմբարգո չի կիրառել Թուրքիայի նկատմամբ, սակայն գործում է «ոչ պաշտոնական» արգելք. հայտարարել է Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարը Hürriyet-ի լրագրող Սեդաթ Էրգինի հետ հարցազրույցում։

Էրգինը սեպտեմբերի 14-ի իր սյունակում գրել է, որ անցյալ շաբաթ հանդիպում է ունեցել Աքարի հետ, որի ընթացքում նախարարը բարձրացրել է Թուրքիայի կողմից Գերմանիայից զենք ձեռք բերելու հետ կապված խնդիրները:

Հոդվածում նշվում է, որ հարցին, թե արդյո՞ք գերմանական կողմում փոփոխություններ կան ռազմական արտադրանքի մատակարարման վերաբերյալ Թուրքիայի խնդրանքի առնչությամբ, Աքարը պատասխանել է, որ այս ուղղությամբ դեռ առաջընթաց չկա:

«Երբ Գերմանիայի պաշտպանության նախարար Անեգրետ Կրամպ-Կարենբաուերը ամռան սկզբին ժամանեց Թուրքիա, մենք շարունակեցինք մեր քննարկումները նույն հարցերի շուրջ: Ցավոք, Թուրքիան էմբարգոյի տակ է, որը պաշտոնապես չի նշվում», - ասել է թուրք նախարարը՝ հավելելով, որ Գերմանիայի դիրքորոշումը «վնասում է» ոչ միայն Թուրքիային, այլև ՆԱՏՕ -ի դաշինքին:

Էրգինը հիշեցրել է, որ Աքարը «չի թաքցրել Գերմանիայի հետ խնդրի առկայությունը» փետրվարին նախորդ հարցազրույցի ժամանակ, որը տեղի ունեցավ նախարարի՝ փետրվարի 2-ին Բեռլինում Գերմանիայի պաշտպանության նախարարության շտաբում Կրամպ-Կարենբաուերի հետ հանդիպումից չորս օր անց:

«Երբեմն խնդիրներ են առաջանում ռազմական արտադրանքի արտահանման թույլտվությունների հետ, որոնք Թուրքիան ցանկանում է գնել: Դա պայմանավորված է Գերմանիայի ներքին քաղաքականության որոշ բացասական տրամադրություններով: Այստեղ մենք խոսում ենք հարյուրավոր ռազմական ապրանքների մասին, ներառյալ` տանկերի և հաուբիցների մարտկոցների», - փետրվարին իր սյունակում մատնանշել էր հոդվածագիրը:

Նա նշել է, որ փետրվարյան հանդիպումից հետո Կրամպ-Կարենբաուերը նույնպես ասել է, որ հանդիպման ընթացքում կողմերը «քննարկել են որոշ բարդ հարցեր»:

«Եվ այս հարցը կրկին օրակարգ է մտել Գերմանիայի պաշտպանության նախարարի՝ հունիսին Թուրքիա կատարած այցի ժամանակ»,- ասել է Էրգինը:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսին Գերմանիայի ԱԳ նախարար Մաասը գերմանական General-Anzeiger թերթին ասել էր, որ Գերմանիան հավանություն չի տալիս Թուրքիային զենքի վաճառքին, բացառությամբ ռազմածովային ուժերի կողմից կիրառվող մեքենաների և սարքավորումների:

«Այն, ինչ արեց Թուրքիան Սիրիայի պատերազմում, մեզ համար անընդունելի է», - ընդգծել էր նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica