close
Եղանակը Երևանում
28 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԶՈՒ-ն, շահագրգիռ կառույցներն առաջնային խնդիր ունեն հասկանալու՝ որոնք են սահմանագծի խոցելի ուղղությունները. Տ. Աբրահամյան

Քաղաքական

17 Սեպտեմբերի 2021, 13:09
 ԶՈՒ-ն, շահագրգիռ կառույցներն առաջնային խնդիր ունեն հասկանալու՝ որոնք են սահմանագծի խոցելի ուղղությունները. Տ. Աբրահամյան

Շուրջ մեկ ամիս է ինչ ՀՀ զինված ուժերի ավագ լեյտենանտ Արթուր Դավիդյանը դուրս է եկել իր զորամասի մշտական տեղակայման վայրից և անհայտ պայմաններում, հայտնվել ադրբեջանական կողմում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սա հետպատերազմական ժամանակահատվածի միակ նմանատիպ դեպքը չէ (մի քանի ամիս առաջ էլ 2 զինծառայող առաջնագծում առևանգվեցին և հայրենիք վերադարձան ադրբեջանցի զինծառայողի հետ փոխանակումից հետո), ԶՈՒ-ն, շահագրգիռ կառույցներն առաջնային խնդիր ունեն հասկանալու, թե որոնք են սահմանագծի խոցելի ուղղությունները և այդ ուղղությամբ պատշաճ միջոցառումներ իրականացնեն։

Սրանից զատ, մինչև հիմա պարզ չէ, թե ինչպե՞ս, ի՞նչ պայմաններում է մեր սպան հայտնվել ադրբեջանական կողմում և ի՞նչ աշխատանքներ են տարվում վերջինիս վերադարձն ապահովելու ուղղությամբ»,- գրել է նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica