close
Եղանակը Երևանում
25 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանը «փայլել է» նաև Դուշանբեում

Քաղաքական

16 Սեպտեմբերի 2021, 18:17
 Փաշինյանը «փայլել է» նաև Դուշանբեում

Pastinfo.am-ը, հղում տալով ռուսական RenTV-ին, գրում է, որ ՀՀ վարչապետը կրկին հայտնվել է ռուսական ԶԼՄ-ների ուշադրության ներքո։ Փաշինյանը կրկին ծաղրի առարկա է դարձել։ Կայքի փոխանցմամբ վարչապետը ՀԱՊԿ-ի գագաթնաժողով ժամանելիս խախտել է հնարավոր արարողակարգերը։ 

Դուշանբեում, որտեղ անց էր կացվում նիստը, ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները պետք է մուտք գործեին ոչ թե գլխավոր մուտքով, այլ երկրորդական։

Երկրների ղեկավարները մեքենաներից հետևել են տարածքում տեղադրված ամենամեծ դրոշին, այդ ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խախտել է արարողակարգը։

Նրա ավտոշարասյունը ՀԱՊԿ անդամ երկրների գագաթնաժողովին առաջինն է ժամանել, չնայած առաջինը պետք է ներկայանար ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Դրանից հետո կես ժամանոց ընդմիջում է եղել։ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ լուսանկարվելու ժամանակ Փաշինյանը գործընկերներից հեռավորություն է պահպանել։ Հեռուստաընկերությունը նշում է, որ լուսանկարվելու արարողությունից հետո փորձել է մի քանի կոլեգաների հետ շփվել, սակայն՝ անհաջող։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica