close
Եղանակը Երևանում
25 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանում կայացել ԵԱՏՄ երկրների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ կոլեգիայի անդամի «5+1» ձևաչափով խորհրդակցությունը

Հասարակություն

16 Սեպտեմբերի 2021, 18:10
 Երևանում կայացել ԵԱՏՄ երկրների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ կոլեգիայի անդամի «5+1» ձևաչափով խորհրդակցությունը

Երևանում այսօր՝ սեպտեմբերի 16-ին, տեղի է ունեցել ԵԱՏՄ անդամ պետությունների իրավասու մարմինների ղեկավարների և ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) «5+1» ձևաչափով հերթական խորհրդակցությունը:

Հանձնաժողովից Yerkir.am-ին հայտնում են, որ Խորհրդակցությանը մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Արման Շակկալիևը:

Ողջույնի խոսքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը շնորհակալություն է հայտնել Արման Շակկալիևին խորհրդակցությունը Երևանում անցկացնելու առաջարկության համար՝ հույս հայտնելով, որ արդյունավետ քննարկումների արդյունքում հնարավոր կլինի գտնել բոլոր խնդիրների լուծման լավագույն ուղիները:

Արման Շակկալիևն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Այնուհետև, անցնելով օրակարգին, ԵՏՀ կոլեգիայի նախարարը զեկույցով է հանդես եկել ընթացիկ ժամանակահատվածում ԵԱՏՄ անդամ պետությունների հակամենաշնորհային/մրցակցային մարմինների խնդիրների և հիմնական արդյունքների  վերաբերյալ: ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարները, որոնք խորհրդակցությանը մասնակցում էին առցանց ձևաչափով, զեկույցներ են ներկայացրել թվային հարթակների, մտավոր սեփականության, մրցակցության համընդհանուր կանոնների խախտման և դրանց լուծումներին վերաբերող, այդ թվում՝ Covid 19 համավարակի ընթացքում ծագող արդի խնդիրների առնչությամբ:

ՄՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն իր զեկույցում անդրադարձել է անբարեխիղճ մրցակցության կանխարգելման տեսանկյունից կաթնամթերքի մակնշման, ինչպես նաև մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքի սպառման տարածաշրջանային սկզբունքի կիրառման ժամանակ մրցակցության ապահովման խնդիրներին:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica