close
Եղանակը Երևանում
25 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տրակտորի վարորդը ձերբակալվել է՝ անչափահաս աղջկան վրաերթի ենթարկելու կասկածանքով

Հասարակություն

16 Սեպտեմբերի 2021, 17:54
 Տրակտորի վարորդը ձերբակալվել է՝ անչափահաս աղջկան վրաերթի ենթարկելու կասկածանքով

2021թ. սեպտեմբերի 16-ին` ժամը 12:45-ի սահմաններում,  Մեղրի համայնքի 37-ամյա բնակիչը, նույն համայնքի Լեհվազ բնակավայրի միջնակարգ դպրոցի մերձակա ճանապարհին վարելով ՍՊ ընկերության  «CLG-856» մակնիշի բարձիչ տրակտորը, վրաերթի է ենթարկել նշված գյուղի անչափահաս բնակչուհուն՝ ծնված 2015թ., որը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Քրեական գործով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, 37-ամյա տղամարդը ձերբակալվել է:

 
 

Նախաքննությունը շարունակվում է: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica