close
Եղանակը Երևանում
15 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք պետք է հաշտվենք, հա՞, մտքի հետ, որ Գորիս-Կապան այս ճանապարհը չենք օգտագործելու, սա ի՞նչ հոգեբանություն է․ տնտեսագետ

Քաղաքական

16 Սեպտեմբերի 2021, 17:48
 Մենք պետք է հաշտվենք, հա՞, մտքի հետ, որ Գորիս-Կապան այս ճանապարհը չենք օգտագործելու, սա ի՞նչ հոգեբանություն է․ տնտեսագետ

Այդ հայտարարության գնահատականը Անվտանգության խորհուրդը պետք է տա՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ խոսելով ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարության մասին, որ Գորիս-Կապան ճանապարհին խոչնդոտ է առաջացել, որը, եթե չհաղթահարվի, մենք ունենք նաև շրջանցիկ ճանապարհ, որը լավը չի, բայց աշխատող ճանապարհ է։

«Ի՞նչ է նշանակում՝ շրջանցիկ ճանապարհ, մենք պետք է հաշտվենք, հա՞, էն մտքի հետ, որ այս ճանապարհը չենք օգտագործելու, սա ի՞նչ հոգեբանություն է։ Խոսքը ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհի մասին է, այս ուղղությամբ պետք է հստակություն մտնի, դրա պատասխանատուները բոլորովին այլ մարդիկ են»,-ասաց Թաթուլ Մանասերյանը։

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը Yerkir.am-ին ասաց, որ այդ հայտարարությունը աբսուրդի ժանրից է։

«Չի կարող պետական պաշտոնյան նման հայտարարություն անել ու դրանից հետո շարունակել մնալ իր պաշտոնում՝ ցանկացած նորմալ երկրում հաջորդ իսկ օրը, եթե ոչ նույն օրը, տվյալ պետական պաշտոնյան ուղղակի պարտավորված կլիներ հրաժարական ներկայացնել։ Բայց հաշվի առնելով, որ մեր երկրում պետական պաշտոնյաների շրջանում անպատժելիության ու անպատասխանատվության մթնոլորտ է, ցանկացած հայտարարության համար որևէ պաշտոնյա ո՛չ քաղաքական, ո՛չ այլ տիպի պատասխանատվություն չի կրում, հետևաբար, պետական պաշտոնյաներն իրեց թույլ են տալիս նման կարգի աբսուրդային հայտարարություններ անել»,-ասաց տնտեսագետը։

Նա վստահեցրեց, որ նախ՝ շրջանցիկ ճանապարհը չի կարող նույնությամբ փոխարինել գործողին, բացի այդ՝ ճանապարհի որակից բացի պետք է հաշվի առնենք, որ այդ անցակետում ադրբեջանցիների կողմից Իրանից եկող բեռնատարների որոշակի վճարների գանձումը ուղղակիորեն հանգեցնելու է այդ ճանապարհով բեռնափոխադրման թանկացման, որն էլ, ուզենք թե չուզենք, արտացոլում է գտնելու ներմուծվող ապրանքների գնի մեջ, այսինքն, ներմուծվող ապրանքները թանկանալու են։

«Հետևաբար, այստեղ փաստացի երկու վտանգի առաջ ենք կանգնել․ մեկը ներմուծվող ապրանքների գների բարձրացումն է, մյուսն էլ այն, որ ուղղակիորեն այդ ճանապարհով ապրանքափոխադրում չիրականացնելը կբերի Հայաստանում որոշակի ապրանքների դեֆիցիտի»,-ասաց Կառլեն Խաչատրյանը։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ հայ-իրանական առևտրաշրջանառությունը լուրջ փոփոխության չի ենթարկվել, արտահանումը նույնիսկ որոշ չափով աճել է։

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ասաց՝ Ալեն Սիմոնյանի խոսքերը երբեք չի մեկնաբանել և չի  պատրաստվում։

Կառլեն Խաչատրյանի դիտանկյունից՝ անգամ խոր վերլուծություն պետք չէ անել, հասկանալու համար, որ ճանապարհից երկու իրանցի վարորդ գերեվարելուց հետո երկկողմ ապրանքաշրջանառության անխաթարության մասին հայտարարությունները ուղղակի հայտարարություններ են և իրականության հետ որևէ աղերս ունենալ պարզապես չեն կարող։

«Եթե անգամ աճել է ապրանքաշրջանառությունն Իրանի հետ, դա պետք է պայմանավորել նրանով, որ անցյալ տարի, կորոնավիրուսով պայմանավորված, սահմանները ուղղակիորեն փակված էին, և երկուստեք սահմանափակված էր ապրանքաշրջանառությունը։ Եվ եթե պետական պաշտոնյան նկատի ունի, որ այդ ֆոնին աշխուժացել է առևտուրը ՀՀ և իրանի միջև, ապա դա փաստացի մանիպուլյացիա է հասարակությանը մոլորության մեջ գցելու համար»,-նշեց տնտեսագետը։

Ադրբեջանի վերահսկողությանը հանձնած ճանապարհին այդ երկիրն իրավունք ունի՞ հարկել բեռնատարներին՝ հարցին, Կառլե Խաչատրյանը պատասխանեց, որ դա առավելապես միջազգային հարաբերությունների ու իրավական հարց է, բայց այստեղ ամբողջ հարցն այն է, որ Ա՝ ինչպե՞ս է ստացվել, որ այդ ճանապարհն արդեն իրենցն է, և Բ՝ մեր պետական կառույցները ինչո՞ւ համարժեք քաղաքականությամբ չեն արձագանքում։

Այնինչ արձագանքը դրսևորվում է Վահան Քերոբյանի խոսքում․ երբ լրագրողը հարցնում է՝ թշնամին մտել է մեր սուվերեն տարածք, ինչպե՞ս են պատկերացնում այս հարցի լուծումը, նախարար Քերոբյանը պատասխանում է՝ ձեզ թվում է, որ մենք պետք է կյանքը կանգնեցնե՞նք՝ զբաղվենք միայն այդ մի ճանապարհով և չշնչենք-չարտաշնչե՞նք, չքնենք-չզարթնե՞նք։

Աննա Բալյան

Ալիեւեան Փառք…Եւ Բարք
15 Հոկտեմբերի 2021, 21:40 Ալիեւեան Փառք…Եւ Բարք

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica