close
Եղանակը Երևանում
25 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեծամասշտաբ զորավարժություն է անցկացվել՝ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների ընդգրկմամբ

Հասարակություն

16 Սեպտեմբերի 2021, 17:24
 Մեծամասշտաբ զորավարժություն է անցկացվել՝ ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների ընդգրկմամբ
ՀՀ արևելյան և հարավարևելյան սահմանի ամբողջ երկայնքով շարունակվում են ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժությունները՝ հատուկ մշակված գործողություններով։
 
Մարտական խնդիրների ընթացքն ու հաջորդականությունը, փոխգործակցության կարգը ճշգրտելուց հետո հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողներն անցել են իրենց առաջադրված ուսումնամարտական խնդիրների կատարմանը։
 
Կազմակերպվել են հատուկ մարտավարական մարզումներ՝ մարտական իրավիճակին հնարավորինս մոտ պայմաններում։ Իրականացվել են դարանակալման, հարձակման, պայմանական հակառակորդի կարևոր օբյեկտների հայտնաբերման ու ոչնչացման, նպաստավոր դիրքեր զբաղեցնելու և զորավարժության պլանով նախատեսված այլ գործողություններ։
 
Մեկ այլ ուղղությամբ անձնակազմը հաղթահարելով բարդ տեղանքը՝ հարձակվել է հակառակորդի հատուկ պահպանվող ռազմավարական օբյեկտի վրա, ոչնչացրել կենդանի ուժը, առգրավել փաստաթղթերն ու սպառազինությունը և վերադարձել։ 
Անցկացվող զորավարժությունների ընթացքը վերադաս հրամանատարությունը գնահատել է լավ․ ստորաբաժանումների գործողությունները ներդաշնակ են և սրընթաց, մարտական ոգին՝ բարձր։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica