close
Եղանակը Երևանում
25 Հոկտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հոկ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ-ը Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի հետ ստեղծում է առանձին ռազմական դաշինք

Աշխարհ

16 Սեպտեմբերի 2021, 16:02
 ԱՄՆ-ը Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի հետ ստեղծում է առանձին ռազմական դաշինք

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան հայտարարել են անվտանգության նոր գործընկերության մասին, որը կենտրոնացած է Հնդկական- խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա:

ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտարարել է, որ այս քայլը ներառում է ռազմական և արտաքին գործերի գործակալությունների միջոցով տեղեկատվության փոխանակման զարգացում, ինչպես նաև կիբերտարածությունում համագործակցություն՝ արհեստական ինտելեկտի և մի շարք այլ տեխնոլոգիաների զարգացման գործում. հայտնում  է ՏԱՍՍ-ը:

Վարչակազմի ներկայացուցիչը պարզաբանել է, որ խոսքը «անվտանգության նոր եռակողմ գործընկերության ստեղծման» մասին է, որը «կենտրոնանալու է Հնդկական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա»: Այս նախաձեռնությունը կոչվել է AUUKUS (Ավստրալիա, Միացյալ Թագավորություն, ԱՄՆ):

Ըստ ԱՄՆ վարչակազմի պաշտոնյայի՝ նոր նախաձեռնության շրջանակներում Վաշինգտոնը, Լոնդոնը և Կանբերան մտադիր են ձևավորել «պաշտպանության և արտաքին քաղաքականության ոլորտում բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումների և փոխգործակցության նոր ճարտարապետություն՝ կարծիքներ փոխանակելու  և  ընդհանուր դիրքորոշում մշակելու համար»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica