close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ վարորդներից ահազանգ եմ ստացել, որ ադրբեջանցիները կանգնեցրել են իրենց բեռնատարներն ու ստուգել. Կարեն Քոչարյան

Հասարակություն

15 Սեպտեմբերի 2021, 18:17
 Հայ վարորդներից ահազանգ եմ ստացել, որ ադրբեջանցիները կանգնեցրել են իրենց բեռնատարներն ու ստուգել. Կարեն Քոչարյան

Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանը երեկ՝ սեպտեմբերի 15–ին,  հայ վարորդներից ահազանգեր է ստացել, որ Որոտանի հատվածում, ադրբեջանցի  ոստիկանները կանգնեցրել են իրենց, ստուգել փաստաթղթերն ու  բեռնատարները։

«Սա չճշտված տվյալ է, մենք ճշտում ենք այս տեղեկությունը, ես չեմ կարող պնդել, որ դա եղել է։ Ահազանգ ենք ստացել եւ ճշտումներ ենք անում այդ մասին»,–  ասաց Կարեն Քոչարյանը։

Հիշեցնենք՝ Որոտանի հատվածում ոստիկանական անցակետ տեղադրելուց հետո, ադրբեջանցիներն արդեն մի քնաի օր է՝ կանգնեցնում են Իրանից եկող բեռնատարների վարորդներին, ստուգում նրանց ու գումար գանձում եւ հետո միայն թողնում  ճանապարհը շարունակել։ Այսօր էլ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները ձերբակալել են երկու իրանցի վարորդի։

 

Տես նաև՝  Գորիս-Կապան ավտոճանապարհին ադրբեջանցիները ձերբակալել են իրանական երկու բեռնատարի վարորդների:

Աժ-ում լսումներ կանցկացվեն
19 Սեպտեմբերի 2021, 12:42 Աժ-ում լսումներ կանցկացվեն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica